Սիրիայի նավթի փոխնախարարը անցել է ապստամբների կողմը

Սիրիայի նավթի արդյունաբերության փոխնախարար Աբդո Հուսամեդինը խզել է կապը նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ եւ անցել է ընդդիմության ճամբարը։

Սիրիայում, որտեղ ապստամբ ուժերը մեկ տարի շարունակ պահանջում են նախագահի հրաժարականը, օրեցօր իրավիճակն ավելի է վատթարանում: ՄԱԿ-ի եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` զոհերի թիվը արդեն իսկ անցնում է 8 հազարից: