Կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, որպեսզի այսուհետ բացառվի նոր կառուցվող շենքերում անշարժ գույքի առքուվաճառքը մի քանի անձանց:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պարզաբանմամբ` Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն կառուցվելիք շենքի առքուվաճառքի առանձնահատկությունները. մի ինստիտուտ, որը նախկինում չի եղել, նկատում է նախարարը: Իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվելու է, որ կառուցվելիք շենքի վերաբերյալ առկա պայմանագրերը եւս պետք է սահմանված կարգով գրանցվեն կադաստրում:
«Բացի այն, որ դրանք պետք է գրանցվեն, վերջիններիս վերաբերյալ պայմանագրերի կնքման պարագայում անհրաժեշտ կլինի նաեւ Անշարժ գույքի կադաստրից միասնական տեղեկանքը, որը ցույց կտա, թե արդյո՞ք այդ գույքը ծանրաբեռնված է, թե ոչ: Նաեւ սահմանում ենք այլ կանոններ, մասնավորապես, նախնական գումարը, որը կարող է վճարվել կառուցապատողին, չի կարող ընդհանուր արժեքի 20 տոկոսից ավելին լինել», - ասաց նախարարը:
Այդպիսով, ըստ նախարարի, զրոյացվում են ռիսկերը, որ կառուցապատողը կարող է խաբել բնակարանատիրոջը:
«Եթե 20 տոկոսն է, ապա պիտի հասկանանք, որ առավելագույնը 20 տոկոսը կարող ես կորցնել, կամ զրո կարող ես կորցնել, որովհետեւ ակնհայտ է դառնում, որ առնվազն հողը կա, որ սեփականատերը պետք է կառուցեր, որովհետեւ եթե չկա սեփականության իրավունք, եթե չկա շինթույլտվության իրավունք, դու չես կարող: Եթե համամասնությամբ կառուցվում է, այսինքն վճարում ես 80 տոկոսը, շենքը 80 տոկոսով պետք է պատրաստ լինի, այսինքն նորից զրո ես կորցնում: Այն իրավիճակները, որոնք առկա են մեզանում` կապված պայմանագրի խաբված կողմերի հետ, մենք չենք ունենա», - ասաց Թովմասյանը:
Ի դեպ, արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ Երեւանի տարբեր հատվածներում կառուցվող շենքերի սեփականատերերը բնակարանները վաճառել են միաժամանակ մի քանի հոգու: Օրերս կալանավորվեց խարդախության մեջ մեղադրվող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը: Ըստ քրեական գործի` Պապոյանը «Գապբնակշին»-ի կառուցած էլիտար բնակարանները վաճառել է մի քանի մարդու` նրանից ընդհանուր առմամբ հափշտակելով ավելի քան 400 միլիոն դրամ:
Սա միակ դեպքը չէ. մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր ժամանակին վստահել էին «Նորաշեն-2007» կոոպերատիվին, հետագայում պարզել էին, որ Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում իրենց գնած բնակարանները իրենց բնակարանները եւս վաճառվել են միաժամանակ մի քանի հոգու: Նրանք արդեն մեկ տարի է ինչ պայքարում են իրենց իրավունքների համար, եւ այդ ընթացքում հնարավոր է եղել հետ ստանալ բնակարանների մի մասը: Մյուս բնակարանների խնդրով զբաղվում է դատարանը: «Նորաշեն-2007» կոոպերատիվի անդամներն իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են տարբեր ատյանների, այդ թվում` երկրի նախագահին:
Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում ութ բնակարան պատկանում է Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն:

Your browser doesn’t support HTML5