Խարդախության մեջ մեղադրվող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը երկուշաբթի երեկոյան բերման էր ենթարկվել ոստիկանություն: Փետրվար 7-ից հետախուզվող Պապոյանը հայտնաբերվել է Հայաստանում: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ դատարանի որոշմամբ վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
Ձերբակալված 63-ամյա գործարարի նկատմամբ դեռեւս անցած տարվանից հարուցված քրեական գործի համաձայն` նա «Գապբնակշինի» կառուցած էլիտար շենքերի բնակարանները վաճառել է մի քանի մարդու` նրանցից հափշտակելով խոշոր գումարներ: Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Պապոյանը հափշտակել է ավելի քան 400 միլիոն դրամ:
2006 թվականից Պապոյանը, նախնական պայմանագրեր կնքելով բնակիչների հետ, նրանց հետ պայմանավորվել է շենքերի կառուցումից հետո բնակարան հատկացնել: Սակայն նախապես բնակարանների համար վճարած քաղաքացիները հայտնաբերել էին, որ իրենց հատկացվելիք բնակարանի մուտքի դուռը փոխված է, բնակարան էլ վաճառված է մեկ ուրիշի:
Վահան Սարուխանյանի ընտանիքը խաբվածներից մեկն է: Նրա սեփական տունը քանդելուց հետ Պապոյանի ընկերությունը դեռեւս 2006 թվականին պայմանագիր է կնքել, որ տեղում կառուցվող շենքերից երեք բնակարան է հատկացնելու: Համաձայն պայմանագրի` Սարյանի 19 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկը պետք է տրվեր Վահանի դստերը: Բայց տան շքամուտքին երկաթե դուռ է տեղադրվել, որով էլ Սարուխանյանի ընտանիքի համար բնակարանի մուտքը փակվել է: Սարուխանյանի ընտանիքն անցած ամիսների ընթացքում այլ խաբված բնակիչների հետ մասնակցում էր բողոքի ակցիաների Հայաստանի կառավարության շենքի ու նախագահի նստավայրի առջեւ:
Սոնա Մաղաքյանը եւս տուժածներից մեկն է: 2010 թվականին քրոջ համար բնակարան են գնել` Պապոյանին վճարելով 20 միլիոն դրամ. - «Սակայն վերջերս պարզեցի, որ այդ տունը դատարանի վճռով պատկանում է ոմն Ռոբերտ Մանուկյանի», - պատմեց Մաղաքյանը:
Բնակիչները պնդում են, որ Պապոյանը միայնակ չէր կարող այսչափ խարդախության դիմել:
«Պապոյանը ընդամենը գործիք էր, մայրաքաղաքում բազմաթիվ շենքեր կան այդ վիճակում: Ի՞նչ է` բոլորը Պապոյանն է արել», - հարցնում է Մաղաքյանը:
Բնակիչները համոզված են, որ այս հարցում եւս ցուցաբերվել է խտրական վերաբերմունք: Նրանք պարզել են, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, ովքեր եւս բնակարաններ են գնել Պապոյանի կառուցած շենքերում, իրենց դիրքն օգտագործելով կարողացել են բնակարանների համար սեփականության փաստաթղթեր ձեռք բերել: Սեփականության իրավունքը հաստատած անձանց թվում է նաեւ Հայաստանի նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նա անցած տարի դիմել է դատարան ու մեկ ամսվա ընթացքում հաստատել Պապոյանի կառուցած Արամի 72-80 հասցեի բնակարաններից երկուսի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Հովսեփյանն այդ բնակարանները գնել է 2006 թվականին: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` Հովսեփյանի ընդունարանից հաստատեցին այս տեղեկատվությունը:
Մինչդեռ այն ընտանիքները, ովքեր հովանավորներ չունեն իշխանության ներսում, մինչ օրս պայքարում են իրենց իրավունքների համար: Պապոյանի կալանավորումից հետո նրանք հույս ունեն, որ իրենց կամ բնակարան կհատկացնեն, կամ գումարները հետ կվերադարձնեն:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասում է, որ որպես կանոն` նախաքննական մարմինն աշխատում է տուժածների վնասի վերականգնման ուղղությամբ:

Your browser doesn’t support HTML5