Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրության կապակցությամբ «Հայոց աշխարհը» վերլուծում է. - «Հայաստանի համար խիստ կարեւոր, անգամ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի ներքին կայունության եւ ռազմավարական ուղենիշերի հստակության գործոնը։ Մեր երկրի ռազմաքաղաքական դրությունն այնքան բարդ է ու անկանխատեսելի, որ դեկտեմբերին Ռուսաստանում ծավալված ներքաղաքական իրադարձություններն արդեն իսկ որոշակի անհանգստություն են ծնել այդ առումով։ Ուստի Պուտինի վերադարձը նախագահական իշխանության ղեկին մենք դիտարկում ենք իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետագա ամրապնդման եւ դրա հիման վրա նրա արտաքին քաղաքականության կանխատեսելիության լիարժեք վերականգնման հնարավորություն։ Պուտինը պրագմատիկ քաղաքական գործիչ է, որը լավատեղյակ է Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին, ինչը բազմիցս ապացուցել է վերջին տարիների իր գործունեությամբ։ Այնպես որ Հայաստանում գիտեն ու մեծապես գնահատում են տարածաշրջանային ցավոտ հարցերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումները։ Գնահատում են նաեւ սեփական երկրի ազգային-պետական շահերի հետապնդման գործում համառ ու հաստատակամ այդ ազդեցիկ պետական գործչին եւ նրա նախագահության օրոք պատրաստ են զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»:
«Երկիր» թերթի մեկնաբանը Ռուսաստանում եւ Հայաստանում առկա ներքաղաքական միջավայրերի մեջ նմանություններ տեսնելուց բացի նաեւ որոշակի տարբերություններ է մատնանշում. - «Ռուսաստանում նոր է ձեւավորվում քաղաքացիական գիտակցությունը, մինչդեռ Հայաստանում իշխանությունն արդեն ստիպված է հաշվի նստել այս գործոնի հետ, ինչն ստիպում է երաշխավորված արդյունքներով ընտրություններ ունենալու համար դիմել ավելի քաղաքակրթված ընտրախախտումների: Պուտինի այսպիսի տրիումֆալ վերադարձը կարող է հայաստանյան իշխանությունների մոտ հեշտ հաղթանակի հույսեր արթնացնել, մանավանդ որ, ի դեմս պուտինյան վարչակազմի` մեր իշխանությունները տեսնում են հովանավորների: Սա կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ ընտրողների վրա, սակայն մյուս կողմից կարող է նաեւ թակարդ լինել, որից իշխանությունները կարող են առհասարակ դուրս չգալ»:
«Ժամանակ» օրաթերթի առաջնորդող հոդվածում կարդում ենք. - «Ինչպես եւ սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանը խախտեց լռությունն ու պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը նրան խորտակված նավ էր անվանել մարտի 1-ի հանրահավաքում: Ռոբերտ Քոչարյանն իհարկե պատասխանեց իր գրասենյակի ղեկավարի շուրթերով: Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքսի» միջոցով հայտարարել է, թե ոչ թե Քոչարյանը, այլ Տեր-Պետրոսյանն է անընդհատ խորտակվողը: Առաջին եւ երկրորդ նախագահների այս հավերժական բանավեճը լավագույն վկայությունն է այն բանի, թե ընդհանրապես ինչի վրա է ծախսվել անկախության ժամանակը երկու տասնամյակ շարունակ: Այդ ժամանակը ծախսվել է ոչնչի վրա, որովհետեւ եթե այն ինչ-որ բանի վրա ծախսված լիներ` ինչ-որ արժեքավոր բանի, ապա այսօր մեր հասարակական-քաղաքական կյանքում առաջին եւ երկրորդ նախագահները ոչ թե կզբաղվեին միմյանց վրա ցեխ շպրտելով եւ միմյանց որակումներ տալով, այլ պարզապես կվայելեին հետնախագահական հանգիստն ու ընդամենը իրենց խորհուրդներով, այսպես ասած` փորձագիտական միջամտություններով ուղենիշեր կսահմանեին հասարակության եւ քաղաքական ուժերի համար»:
«Չորրորդ ինքնիշխանությանը» տված հարցազրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` լրագրողների հավատարմագրման կարգը դուրս է որեւէ տրամաբանությունից: Նավասարդյանը, մասնավորապես մեկնաբանում է ԿԸՀ սահմանած կարգի հետեւյալ դրույթները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացները թույլ կտա լուսաբանել եւ կհավատարմագրի այն լրագրողներին, որոնք` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել, դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված է կամ հանված է, ընտրական հանձնաժողովի (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով): Այս կապակցությամբ Երեւանի մամուլի ակումբի նախագահը նկատում է. - «Ես գտնում եմ, որ ընդհանրապես ամեն լրատվամիջոց ինքն է որոշում, թե որ լրագրողը պետք է լուսաբանի այս կամ այն գործընթացը, այդ թվում` ընտրական գործընթացները. որեւէ սահմանափակում այդ լրատվամիջոցի համար` լրագրողին գործուղել այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար, անընդունելի է: Բացի այս, այն լրագրողներին, որոնք դատական որոշմամբ մեղադրվել են զրպարտության կամ վիրավորանքի համար, չթույլատրել մասնակցել ընտրական գործընթացների լուսաբանմանը` դա նույնպես լրագրողների իրավունքների ակնհայտ, անընդունելի սահմանափակում է»:

Your browser doesn’t support HTML5