Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին` խնդրելով քայլեր ձեռնարկել գյուղի հողատարածքների շուրջ ծագած խնդրի վերջնական լուծման համար:
Գյուղապետը նախագահ Սարգսյանին ուղղված բաց նամակում նշում է, որ ինքն ու իր համագյուղացիները դեմ են ավելի քան 181 հեկտար հողերը հանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Իր նամակում Աթայանը նախագահին է ներկայացնում կառավարության` դեռեւս անցած տարվա կայացրած որոշումը: Նա նշում է, որ որոշման մասին իրենք պատահաբար են իմացել, այնինչ այն ուղղակիորեն իրենց է առնչվում ու Կառավարությունը պարտավոր էր քննարկել այն նաեւ իրենց հետ:
Անցած տարի կայացրած իր որոշմամբ Սյունիքի մարզի 6 համայնքների վարչական սահմաններում գտնվող ավելի քան 600 հեկտար հողերը Կառավարությունը ճանաչել է որպես հանրային գերակա շահ` դրանք հատկացնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Աթայանը նախագահին ուղղված նամակում ասում է, թե «աղավաղվել ու կեղծվել է հանրային գերակա շահ ասվածը», իսկ Կառավարության որոշման հիմնավորումները ակնհայտորեն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին:
Կառավարությունն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմամբ կապահովվի Հայաստանի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ: Ծրագիրը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
«Չէ, մեզ օգուտ պետք չէ: Գյուղի տեղահանումից ի՞նչ օգուտ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց գյուղապետը:
Անցած շաբաթավերջին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Սյունիք: Քաջարան քաղաքում վարչապետի հետ հանդիպման ժամանակ գյուղապետ Աթայանը պահանջել է անվավեր ճանաչել ընդունված որոշումը: Ըստ Աթայանի` Տիգրան Սարգսյանը պատասխանել է, թե վերջնական որոշումը պատկանում է տեղի բնակիչներին:
Մինչ քաջարանցիները սպասում են նախագահի արձագանքին, այս խնդրով համախմբված 50 կազմակերպությունից ստեղծված էկոլոգիական հասարակական դաշինքը հրապարակում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանը: Նախարարության պատասխանում նշվում է, որ ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ու արտահանման ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ վնասվելու է ողջ շրջակա միջավայրն ու այս ամենի հետեւանքով սահմանամերձ այդ հատվածը դատարկվելու է:

Your browser doesn’t support HTML5