Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր ամփոփելով թիմի անցած շաբաթ անցկացրած երկու ընկերական հանդիպումները, նշեց, որ 3-4 ֆուտբոլիստների առանց վարանելու առաջիկայում կկարողանա ընդգրկել հիմնական կազմում:
Ընկերական խաղերը, մարզիչի կարծիքով, առաջին հերթին հենց երիտասարդ ֆուտբոլիստների կարողությունները ստուգելու համար են:
«Շատ հարցերի պատասխան ես ստացա: Հաստատ կարող եմ ասել, որ մեր հավաքականում մրցակցությունը հիմա ավելի շատացել է», - ասաց մարզիչը:
Վարդան Մինասյանը նաեւ իր տպավորությունը հայտնեց Արազ Օսբիլսի մասին, ով հավաքականի կազմում անցկացրած հենց առաջին խաղում գոլի հեղինակ դարձավ:
«Շատ հեշտ մերվեց ինքը կոլեկտիվի հետ, չնայած դա ավելի շատ երեւի մեր կոլեկտիվի կողմից էր: Ու ինքը շատ դրական մարդ է, դա շատ կարեւոր է», - նշեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Անդրադառնալով հավաքականին նոր միացած ֆուտբոլիստի խաղային որակներին` Մինասյանը նշեց. - «Մոտիկից նայելով իրեն, ես հասկացա, որ ինքը մեզ շատ օգուտ է տալիս, չնայած ասեմ, որ ինքը դեռ իր լրիվ հնարավորություններով չխաղաց: Իր պոտենցիալը ավելի շատ է»:
Անդրադառնալով դարպասապահի խնդրին` հավաքականի գլխավոր մարզիչը ասաց, որ դա անհանգստացնող է. ունեն ցուցակ, փորձարկում են եւ կընտրեն օպտիմալ տարբերակը, քանի որ, հիշեցնենք, թիմի փորձառու դապասապահ Ռոման Բերեզովսկին առաջիկա մեկ պաշտոնական խաղը բաց կթողնի որակազրկված լինելու պատճառով:
Առհասարակ, Մինասյանը իր թիմում ֆուտբոլիստներին ընդգրկում է երեք չափանիշներով` նա պետք է համապատասխանի թիմին իր խաղամակարդակով, ոճով եւ որ ամենակարեւորն է` «հայրենասիրությամբ»:
Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ, իսկ օգոստոսին Երեւանում կհյուրընկալի Բելառուսի թիմին:
Վարդան Մինասյանի խոսքով, այս խաղերը արդեն հիմնական նախապատրաստությունը կլինեն աշնանը մեկնարկող աշխարհի առաջնության ընտրական փուլի համար: Հիմա մարզիչի համար առաջին պայմանն է, որ ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան:
Հունաստանի հետ խաղում Նորայր Մամեդովը արդեն Հայաստանի թիմում կլինի:
Ո՞ր ֆուտբոլիստն է առաջ տանում թիմը հարցին` Հայաստանի հավաքականի մարզիչը կարճ պատասխանեց` հավասար են բոլորը, «այստեղ լավագույններն են»:

Your browser doesn’t support HTML5