Վրաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մարտի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանությունից։

Այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ եւ բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ։