Այսօր ահազանգ է ստացվել, որ քանդվում է Երեւանի Փակ շուկայի տանիքը:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Փակ շուկայի սեփականատեր «Թիվ մեկ շուկա» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Փակ շուկայում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2012 թվականի հունվարից: Շուկայի շենքը ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում եւ առանց համապատասխան մարմինների թույլտվության՝ շինարարական աշխատանքներ այնտեղ իրականացնել չի կարելի: Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Կարո Այվազյանը մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկին փոխանցել էր, որ շուկայի սեփականատեր ընկերությունը ուներ թույլտվություն կառույցի ներսի եւ ստորգետնյա հատվածներում շինարարություն կատարելու, բայց վերին հատվածում շինարարության որեւէ նախագիծ ներկայացված չէր:
Շուկայի տնօրենի վստահված անձ Մարատ Ապեյանը հստակ չնշեց, թե քանի օր է, ընթանում են տանիքի «վերանորոգման աշխատանքները»։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ - «Իմ կարծիքով դրա թույլտվությունը ունենք»:
Հարակից տարածքի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ արդեն 15օր է, ինչ տանքիը քանդվում է։ «Կարծում էինք տանիքի մի փոքր մասն էին քանդում միայն, բայց հետո քիչ քիչ ավելի շատ սկսեցին քանդել», - ասաց նա:
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար եւ աշխատանքները դադարեցված են:
Դաշնակցություն խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այլ կերպ քան մշակութային վանդալիզմ սա չի կարող որակել:
«Կան մարդիկ, ում համար ոչ օրենքներ, ոչ հանրային կարծիքը, ոչ Սահմանադրությունը, ոչ մշակութային արժեքները էական չեն եւ օրը ցերեկով, կառավարությա շենքից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, կատարվում է մի գործողություն, որի օրինական թույլտվություն չկա: Փաստորեն քանդվել է շուկայի քարաշեն տանիքի մեկ երրորդը, բայց դրա համար չկա շինարարական թույլտվություն, չկա նախարարության թույլտվությունը», - ասաց Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքերով, եթե սա տեղի ունենար Հայաստանից դուրս, մենք կխոսեինք մշակութային արժեքների վերացման մասին, այնինչ մշակութային արժեքների վերացումը տեղի է ունենում հենց Երեւանի կենտրոնում:
Հավելենք, որ Մշակույթի նախարարույթունից մեզ փոխանցեցին, որ դեռեւս պատրաստում են իրենց հաղորդագրությունը:

Your browser doesn’t support HTML5