2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից 4 տարի է անցել:
Կան մարդիկ ովքեր մոռացել են տեղի ունեցածը, սակայն շատերը 2008-ից ի վեր գարնան առաջին օրը կապում են մարտի 1-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ:
«Մաքսլիբերթին» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթեւերի ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գեւորգյանի խոսքերով, մարտի 1-ը պատմության մեջ տպվելու է որպես ամենասեւ, բացասական օրերից մեկը: Իսկ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Վոլոդյա Գասպարյանի համար մարտի 1-ը գարնան առաջին օրն է:
Խնդրեցի զրուցակիցներիս մտովի վերադառնալ 2008-ի մարտի 1-ը եւ հիշել, թե ինչ էին անում իրենք այդ ժամանակ: «Մենք ժամը 12-ին արդեն հավաքվել էինք Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ», - ասում է Արեգը, իսկ Վոլոդյան այդ ընթացքում աշխատավայրում է եղել:
Արեգի խոսքերով, ոչ ոք չեր սպասում իշխանության նման արձագանքին` «անակնկալ էր առավոտյան քնած մարդկանց վրա հարձակվելը»:
«Խոսել մարտի 1-ի իրադարձությունները մոռանալու մասին ճիշտ չէ, քանի որ ՀՀ քաղաքացին գիտի, որ իր ազատ խոսքի համար նրան կարող են ուղղակի գնդակահարել փողոցում», - ասում է Արեգ Գեւորգյանը:
Վոլոդյայի խոսքերով պետությունը անցած 4 տարիների ընթացքում պետական եւ իրավապահ մարմինները բավականաչափ անդրադարձել են այդ դեպքերին:
«Վերքը սպիացնելու միակ միջոցը իրական մեղավորներին պատժելն է ու ՀՀ քաղաքացուն պաշտպանվածության երաշխիքներ տալն է», - ասում է Արեգը եւ փորձում առանձնացնել մեղավորներին, իսկ Վոլոդյան այդ դեպքերի մեջ տեսնում է յուրաքանչյուր հայ քաղաքացու մեղքի բաժինը:
Արեգի խոսքերով, իշխանությունները խոչընդոտել են մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի աշխանքը եւ թույլ չեն տվել լուրջ բացահայտումներ անել: Ի տարբերություն Արեգի, Վոլոդյան կարծում է, որ իրավապահ մարմինները եւ մարտիմեկյան հանձնաժողովը գործը փակել են, քանի որ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները:
ՀԱԿ-ի երիտթեւի ներկայացուցչի խոսքով մարտի 1-ին հաջորդած 4 տարիները ապացուցել են, որ «տաբուները, որ Հայաստանում ոչինչ փոխվել չի կարող, իրականում հեքիաթներ էին, որոնք պարտադրված էին Հայաստանի հասարակությանը նույն իշխանությունների կողմից»:
«Ինչո՞ւ է ընդդիմությունը մինչեւ հիմա ձգտում իշխանափոխության» հարցին ՀՀԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց. - «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ կազմակերպություն խնդիր ունի իր առջեւ դառնալու իշխանություն, ու իր գաղափարների եւ ծրագրերի շրջանակներում կառուցելու երկիրը»:
Մինչեւ օրս ՀԱԿ եւ ՀՀԿ երիտթեւերի միջեւ համագործակցություն չի եղել, սակայն զրուցակիցներս նշում են, որ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից: