Եվրամիության երկրները մտադիր են հետ կանչել իրենց դեսպաններին Մինսկից

Եվրամիության երկրները մտադիր են հետ կանչել իրենց դեսպաններին Մինսկից` ի նշան աջակցության Բելառուսում Եվրամիության ներկայացուցչին եւ Լեհաստանի դեսպանին, որոնց Բելառուսի իշխանությունները առաջարկել են լքել երկիրը. այդ ձեւով պաշտոնական Մինսկը արձագանքել է Բելառուսի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցներին:

Փորձագետների գնահատմամբ` վերջին տարիներին սա ամենասուր լարվածությունն է Բելառուսի եւ Եվրամիության միջեւ:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանները հետ են կանչվում խորհրդակցության: