«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Վերջին օրերին որոշ քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ Մաշտոցի այգու համար պայքարող երիտասարդ բնապահպանները ինչ-ինչ ուժերի շահերն են սպասարկում: Թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը` կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ եթե անգամ այդպիսի բան էլ կա, ապա դրանից մեր հասարակությունն ու քաղաքը միանշանակորեն շահում են, ու եթե այդ ուժերի շահերի սպասարկման գործընթացում բնապահպաններին հաջողվեր ազատագրել նաեւ Օղակաձեւ զբոսայգին, ապա կեցցե'ն այդ ուժերը: Իսկ եթե ավելի լուրջ` իրականում ոչ թե բնապահպաններն են փորձում քաղաքական խնդիրների մեջ մտնել, այլ հակառակը` տարբեր քաղաքական գործիչներ են փորձում երիտասարդ բնապահպանների դափնիները իրենց վերագրել»:
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Ընդդիմության ամբողջ ռեսուրսները ընտրակեղծիքների դեմ ուղղորդելը քաղաքական անհրաժեշտություն է ընդդիմության կոնսոլիդացման կարողականությունն ամրագրելու եւ ընտրությունների համար քաղաքական ընդհանուր պատասխանատվություն ստանձնելու առումով: Այս նպատակով ձեւով ու բովանդակությամբ նոր մեխանիզմներ շրջանառության մեջ դնելը կարող է ձեւավորել ընդհանուր պլատֆորմը: Բայց արդյո՞ք սա բավարար է հաջողության համար: Ընդդիմությունը կարող է անգամ 10 հազար մարդ մոբիլիզացնել, բայց նրանք ունակ են լինելու վերահսկել միայն քվեարկության պրոցեսը: Մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ խախտումները ընտրատեղամասերում չեն կատարվելու: Նորմալ ընտրություններ ունենալու համար քաղաքականից բացի անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքացիական պատասխանատվություն»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հասարակության լիակատար անտարբերության պայմաններում երեկ իրենց ակտիվիստներին փողոց էին հանել ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: «Համախմբվածության» նման սրտառուչ դրվագ հազիվ թե մեզանում հնարավոր էր պատկերացնել, բայց ահա ՀԱԿ-ը որոշեց կցվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, առանձնապես նախկին ախոյանին` ՀՅԴ-ին: Անցյալ տարի այս օրերին ՀԱԿ առաջնորդը միտինգային հարթակից գանահարում էր թե Դաշնակցությանը, թե «Ժառանգությանը», հայտարարելով, թե նրանք «կեղծ ընդդիմություն» են, քանի որ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ըստ այդմ` նրանք «իշխանության կցորդն» են… Տեր-Պետրոսյանը այս ուժերին նաեւ բնութագրում էր որպես «չարակամներ» ու «արկածախնդիրներ», քանի որ նրանք փորձում են նսեմացնել, վարկաբեկել ու «մունդռել» ներքաղաքական կյանքում սպասվող «ամենանշանակալից իրադարձությունը»` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Իսկ երեկ ահա նախկին ախոյանները հանդես էին գալիս «միասնական ճակատով»»:
Նույն երեւույթն է նկարագրում «Հայկական ժամանակ»-ը. - «Ակնհայտ էր, որ նշված երկու` միմյանցից բավական տարբեր գաղափարներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը հիմնականում երիտասարդներ էին, համատեղ ակցիայի ընթացքում փորձում էին միմյանց լրացնել` թաքնված կերպով մրցակցելով իրար հետ: Մասնավորապես, երբ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները թմբուկ էին զարկում ու սուլում, ՀՅԴ ներկայացուցիչները դաշնակցական երգեր էին երգում ու պարում էին ԱԺ դարպասից մինչեւ երթեւեկելի մաս ընկած նեղ տարածքում: Ու այս «մրցակցության» արդյունքը եղավ այն, որ ամբողջ երկուեւկես ժամ երիտասարդները կարողացան ակտիվ պահել ակցիայի վայրը` անցորդների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա»:
«Ժամանակ»-ի թղթակիցը ղարաբաղյան հարցում Եվրամիության վերջին նախաձեռնության վերաբերյալ զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հնարավո՞ր է, որ այսպիսի դիրքորոշմամբ արդեն ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինելու արդեն բացահայտ դրսեւորումներով հանդես գա, ինչը ինչպես հայտնի է Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու քայլ կլինի»: Պատասխան. - «Չեմ կարծում, որ դա ուղղված է Ֆրանսիայի մանդատը փոխելուն, որովհետեւ խոսքը կարգավորումից հետո մանդատի վերաբերյալ է, իսկ մանդատ այսօր եռանախագահներն ունեն` ԵԱՀԿ ՄԽ-ը: Կարծում եմ, որ բոլորը հասկացել են, որ այդ մանդատը, գործող ձեւաչափը փոխելը նոր խնդիրներ կառաջացնի: Ճիշտ է, բանակցությունները պարբերաբար տեղապտույտի մեջ են հայտնվում, լուրջ արդյունքներ չեն տալիս, բայց որեւէ մեկին թող չթվա, որ եթե ձեւաչափի փոփոխությամբ փորձեն ակտիվացնել գործընթացը` ավելի լավ արդյունք կստացվի: Ճիշտ հակառակը` կարող է ընդհանրապես գործընթացը թաղվի երկար ժամանակով, եւ ավելի մեծ խնդիրներ առաջանան»:
«Առավոտ»-ը խմբագրականում ներկայացրել է հայաստանյան 25 լրատվամիջոցների դիմումը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Լրատվամիջոցների ղեկավարները կոչ են անում փոխել իրենց գործընկեր Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը: Կոչի տակ ստորագրել են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ լրատվամիջոցների ղեկավարները:

Your browser doesn’t support HTML5