Փետրվարի 26-ին «ԴինԳո» կամավորական թիմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նվերների ցուցահանդես, որի վաճառքից ստացված ամբողջ գումարը կփոխանցվի «Կենդանիների շտապ օգնություն» ֆոնդին եւ «Փրկենք կենդանիներին» շների կացարանին:
Աիդա Մկրտչյանը ցուցահանդեսի մասնակիցներից է: Մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որոնք առնչվում են կենդանիների խնդիրներին:
Աիդայի խմբի մասնակիցները ներկայացրել են ձեռքի աշխատանքներ: Խմբի անդամ Տիգրանուհի Մարտիրոսյանը, օրինակ, նկարչուհի է, եւ ցուցահանդեսին էր տրամադրել իր պատրաստած զարդերը:
«ԴինԳո» կամավորական թիմը արդեն նախաձեռնել է մի քանի միջոցառումներ, որոնցից է «Ես դեմ եմ շների սպանդին» ցուցահանդեսը Մաշտոցի այգում, որտեղ նաեւ ստորագրահավաք անցկացրեցին փողոցային շների սպանդի դեմ:
Իսկ այս ցուցահանդեսին երկայացվել ենք ձեռքի աշխատանքներ` զարդեր, մոմակալներ, գլխարկներ, լուսանկարներ, հուշանվերներ, կենդանիների պատկերներով շապիկներ: Ցուցադրվող բոլոր նյութերը «ԴինԳո»-ի կամավորներին նվիրել են կենդանիների ճակատագրով մտահոգ արվեստագետները եւ պարզապես կենդանասեր մարդիկ:
Անի Խաչատրյանն էլ իր ձեռքի աշխատանքներից նվիրեց ցուցահանդեսին` ի օգուտ կենդանիների բուժման. - «Թիթեռներ ու ծառ եմ նվիրել, որպեսզի ինչ-որ չափով օգնած լինեմ կենդանիներին: Փոքրուց էլ կենդանիներին շատ եմ սիրել, միշտ բակի կենդանիներին հավաքում էինք, մի արկղի մեջ պահում, որ չնեղացնեն: Հիմա էլ տանը մի հատ փիսիկ ունեմ, շունիկ ունեմ, երկու հատ կրիա: Ես ինքս կողմ եմ, որ կենդանիներին պաշտպանեն, որովհետեւ նրանք էրեխեքի նման անպաշտպան են»
«ԴինԳո» կամավորական թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ «ԴինԳո»-ն ոչ թե հասարակական կազմակերպություն է, այլ քաղաքացիական նախաձեռնություն, որի անդամները հավաքվում են կենդանիներին օգնելու նպատակով:
«Սա առաջին ցուցահանդեսն է, որ պետք է գումար բերի: Մինչեւ հիմա իմնականում տեղեկատվական կամ ժամանցային ցուցահանդեսներ են եղել», - ասում է Օվսաննան:
Օվսաննայի հավաստմամբ` իրենք ունեն մշտական նվիրատուներ, ովքեր պարբերաբար կայուն գումար են փոխանցում իրենց, բացի այդ` պարզապես կենդանիներ սիրող մարդիկ, ովքեր ամեն ամիս 1000 դրամ նվիրաբերելով օգնում են «ԴինԳո»-ին:
Ցուցահանդեսի վերջնական հասույթը կազմեց 42.000 դրամ:

Your browser doesn’t support HTML5