Թեեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր կառավարությունում հայտարարեց, որ օրենքով պետք է «զսպաշապիկներ» սահմանել Զինված ուժերի եւ բնակչության շփումը կանխելու նպատակով, իրավաբան Վահե Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ամեն դեպքում արգելված է օրենքով Զինված ուժերին Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված իրավասություններից դուրս որեւէ լիազորություն տալը` անգամ զսպաշապիկներ սահմանելու դեպքում:
«Սահմանադրությունն ուղղակի արգելում է բանակն օգտագործել նման դեպքերում, եւ իմաստ չկա հորինել այլ «զսպաշապիկներ», - ասաց Գրիգորյանը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի կապակցությամբ հնչած հակափաստարկները Հայաստանի սահմանադրության վկայակոչումներն են: «Զինված ուժերն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», - ամրագրում է Սահմանադրությունը:
Վահե Գրիգորյանն ասում է` քանի դեռ Հայաստանի սահմանադրության մեջ կա այս ձեւակերպումը, Զինված ուժերին որեւէ այլ գործառույթ վերագրելը օրենքով անթույլատրելի է: Ըստ իրավաբանի` նախարարն այսօր հիմնավորեց ոչ թե օրինագծի դրույթների ձեւակերպումները Սահմանադրության վկայակոչմամբ, այլ փորձեց հիմնավորել իրավաբանական բարձրագույն ուժ ունեցող մայր օրենքի խախտումը:
«Զսպաշապիկ բառը օգտագործելը նշանակում է` եթե Սահմանադրությունը խախտվի, մենք զսպելու ենք Զինված ուժերին կատարել այս կամ այն գործողությունները: Ինչո՞ւ պետք է այդ սահմանը խախտվի: Զինված ուժերը ընդհանրապես արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում որեւէ խնդիր չունեն իրականացնելու», - ասաց Գրիգորյանը:
Հրայր Թովմասյանն ասում է, թե օրինագծով գրեթե պետք է բացառվի բնակչության հետ Զինված ուժերի շփումը, եւ Զինված ուժերը հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելով: Հստակ չէ, թե ինչպե՞ս պետք է օրենքով գրեթե բացառվի բանակի շփումը, օրինակ, բնակչությանը արտակարգ իրավիճակներում տարհանելու ժամանակ: Գրիգորյանը, անդրադառնալով բանակի եւ բնակչության շփումների գրեթե բացառման մասին արդարադատության նախարարի պնդումներին, վկայակոչեց օրինագծի այն հոդվածը, որը սահմանում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքերը, այն է` արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձը, իշխանությունը գրավելը կամ յուրացնելը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված կազմավորումների կազմակերպումը եւ գործունեությունը»:
«Եթե այս սահմանումը մնալու է, ապա Զինված ուժերը ընդհանրապես պետք է դուրս գան արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկման ընթացում ներգրավվող ուժերի ցանկից այն պարզ պատճառով, որ Սահմանադրությունը ուղղակիորեն արգելում է բանակը ներգրավել նման գործընթացներում», - ասաց Գրիգորյանը:
Արդարադատության նախարարն այսօր նաեւ հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերը կարող են ներգրավվել միայն ներքին զորքերի կանոնակարգին համապատասխան պատրաստություն անցնելուց հետո:
«Սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Այս սահմանադրական պարտականության հիման վրա է, որ ձեւավորվում է ՀՀ զինված ուժերի հիմքը, անձնակազմը. մարդիկ զորակոչվում են եւ գնում են իրենց սահմանադրական պարտքը կատարելու բացառապես Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու նպատակով: Երբ Զինված ուժերը ներգրավվում են ներպետական, ներքաղաքական գործընթացներին, սրանով փաստորեն փորձ է կատարվում հիմք դնել «ներքին թշնամի» գաղափարին: Իսկ ինչպես հայտնի է այդ գաղափարը բացառապես բռնատիրական ռեժիմների իրավական արդարացումն է` ռեպրեսիաներ կիրառելիս: Կրկին փորձում են շունչ տալ միջնադարյան, ենիչերիական գնդերի ձեւավորմանը», - նախարարին հակադարձում է Գրիգորյանը:
Կառավարությունը հաշվի չի նստել ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի հետ
Լրամշակվող օրինագծի կապակցությամբ այսօր «Ազատություն» ռադիոկայանիը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնից: Ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանն ասաց, թե կառավարությունը հաշվի չի նստել մասնագետների հետ, չի փորձել ստանալ Սահմանադրական իրավունքի ամբիոնի մասնագետների տեսակետը, չնայած որ կա Ազգային ժողովի որոշումը նման դեպքերում իրենց դիմելու վերաբերյալ: Իրավաբանություն դասավանդող այլ դասախոսներ եւս ասացին, որ անթույլատրելի է արտակարգ դրության պատճառաբանությամբ բանակն օգտագործել, օրինակ, այն դեպքում, երբ Ազատության հրապարակում հավաքվել են քաղաքացիներ եւ որոշել են չհեռանալ: «Բանակը չի կարելի օգտագործել նման դեպքերում, քանի որ դա քաղաքական իրավիճակ է», - կարծում են մասնագետները:

Your browser doesn’t support HTML5