Պուտինի ավելի քան 100,000 աջակիցներ հանրահավաք են անցկացրել Մոսկվայում

Մոսկվայի կենտրոնում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքի` իրենց աջակցությունը ցույց տալով վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններում:

Ոստիկանության տվյալներով, հանրահավաքին մասնակցել է ավելի քան 100,000 մարդ: Հանրահավաքն անցկացվել է Լուժնիկի ստադիոնում:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, մարտի 4-ին նախանշված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հեշտությամբ հաղթանակ կտանի: