Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբ

Այսօր առավոտյան Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ մահափորձ է իրականացվել:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները, Գուդաուտա քաղաքի մերձակայքում Անկվաբի ավտոմեքենայի վրա կրակել են ավտոմատ զենքով: Աբխազիայի նախագահը չի տուժել: Նրա թիկնապահներից մեկը զոհվել է, մյուսը` ծանր վիրավորվել:

Ալեքսանդր Անկվաբը նախագահ է ընտրվել օգոստոսին` երկրի նախագահ Սերգեյ Բաղապշի հանկարծամահ լինելուց հետո նշանակված վաղաժամկետ նախագահական ընտրություններում: