Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր խորհրդարանում փակ խորհրդակցություն էր հրավիրել փետրվարի 9-ին ուրիշի փոխարեն քվեարկած Հանրապետական խմբակցության պատգամավորների հարցով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես այս, այնպես էլ խմբակցությունում այս առիթով հրավիրված քննարկումների ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներից որեւէ մեկին նկատողություն տալու կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չի կայացվել: ԱԺ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այսօրվա քննարկման արդյունքում ԱԺ-ի նախագահ Սամվել Նիկոյանը որոշել է դիմել խորհրդարանական խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար:
Հիշեցնենք` «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը փետրվարի 10-ին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին փետրվարի 9-ի լիագումար նիստում բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու համար, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` կարգազանց պատգամավորներին կարգի չհրավիրելու համար: Սակայն օրերս ՀՔԾ-ն որոշեց, որ արարքներում հանցակազմ չկա, եւ բողոքը վերահասցեագրեց ԱԺ-ի ղեկավարությանը:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այստեղ լիազորությունների չարաշահման որեւէ խնդիր չկա, եւ դա ՀՔԾ-ի քննարկելիք հարցը չէր:
«Նման երեւույթներ ԱԺ-ում դեպք առ դեպք լինում են` սկսած այն պահից, երբ ձեւավորվեց անկախ Հայաստանի խորհրդարանը: Այնպես որ այս քվեարկությունները, եթե նույնիսկ եղել են, իրավական, քրեական որեւէ հետեւանքներ, պատժամիջոցներ չեն ենթադրում: [Ուրիշի փոխարեն քվեարկելով] պատգամավորը իր լիազորությունները չի չարաշահում, դրա համար ԱԺ կանոնակարգը բանաձեւել է համապատասխան հոդվածներ», - ասաց Սահակյանը:
Կանոնակարգն ու օրենսդրությունը սահմանում են, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի քվեարկել միայն իր փոխարեն: Կոնկրետ այս բողոքում նշված է, որ առնվազն չորս պատգամավոր ուրիշի փոխարեն քվեարկել են: Այս դիտարկմանը Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կանոնակարգը նման դեպքերում նախատեսում է վերաքվեարկություն, բայց այդ օրը քվեարկությունից անմիջապես հետո ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը իր ելույթում նշել է միայն մեկ պատգամավորի անուն, նիստը վարողն էլ, հաշվի առնելով, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել: Այլ պատգամավորների կրկնակի քվեարկության փաստեր ԱԺ-ի ղեկավարությունը չունի, չնայած լրագրողների տեսախցիկները ֆիքսել են դրանք:
«Դա որոշակիորեն իրավական տեսք կստանար, եթե որեւէ մեկը մյուսի փոխարեն քվեարկել էր, եւ ում փոխարեն որ քվեարկել էր, նա բողոքեր: Որեւէ բողոք դեռեւս չի եղել, թե իր փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է: Մնացածը ես համարում եմ լրագրողական խաղեր: Որեւէ մեկը իրավունք չունի այդ առումով նկատողություն տալ պատգամավորին, նկատողության խնդիր չկա, բայց քննարկումներից եկանք այն եզրակացության, որ, ըստ երեւույթին, կանոնակարգում փոփոխության անհրաժեշտությունն կան», - ասաց Գալուստ Սահակյանը:
Հանրապետական խմբակցության ղեկավարը անհրաժեշտ է համարում այնպիսի փոփոխություններ մտցնել կանոնակարգ օրենքում, որ, օրինակ, պատգամավորի ֆիզիկական ներկայությունը ամենեւին պարտադիր չլինի օրենքներ ընդունելու համար:
«Պետություններ կան, որ քվեարկությունը 24 ժամվա շրջանակում է կատարվում: Տեղեր կան, որ ենթադրենք պատգամավորը չի գալու, կամ գործուղման է գնալու, գրավոր գրում է, թե ինքը որ օրենքների է կողմ, որին ձեռնպահ, որին դեմ: Տեղեր կան, որ մեկ անձ է որոշում, ենթադրենք, խմբակցության ղեկավարը [արտահայտում է] իր ամբողջ թիմի տեսակետը», - թվարկեց Գալուստ Սահակյանը:
Ազգային -ողովի ընդդիմադիր պատգամավորները վրդովված եւ ՀՔԾ-ի, եւ ԱԺ ղեկավարության վերաբերմունքից:
«Հանրապետական կուսակցությունը ուղղակի խնդիր ունի ցանկացած գնով ապահովել քվորում եւ դրա հետ կապված հանձնարարությունն է տալիս իր անդամներից յուրաքանչուրին` օգտագործել բոլոր հնարավորությունները եւ ապահովել օրինագծերի անցկացումը: Չեմ կարծում, թե տվյալ պարագայում նրանք ուղղակի պարզ մեխանիկական օգնություն էին ցուցաբերում Աժ-ի նիստերից իրենց բացակայող ընկերներին: Իրականության մեջ նպատակը միայն վտանգի տակ հայտնված օրինագծերի անցկացնում էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանը չի համարում, որ ուրիշի փոխարեն քվեարկելը հանցակազմ չի պարունակում. - «Տվյալ պարագայում օրենքների քվեարկությունը կեղծելը նույնքան քրեորեն հետապնդելի արարք է, որքան ընտրությունների ժամանակ որեւէ մեկի քվեն կեղծելը: Այսինքն Հատուկ քննչական ծառայությունը բացահայտ հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց եւ հուշում է այն պարտակելու ձեւերը», - ասաց նա:
Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդիրը դիտարկում է բարոյական դաշտում. - «Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այս վարքագծով գնալու են մայիսյան ընտրություններին: Լրագրողների, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի աչքի առաջ այդ ջանասիրությամբ, մոնիտորների վրա ընկնելով քվեարկում էին, այսպես էլ պետք է լինի մայիսին: Սա ձեռագիր է, չէ՞», - ասաց պատգամավորը:

Your browser doesn’t support HTML5