Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:
Արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, կողմերը գոհունակությամբ նշել են, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նշվել է, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:
Երկուստեք կարեւորվել է ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք հարցեր: