ԱՄՀ-ի նախկին նախագահը` նոր սեքս-սկանդալի հերոս

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը կալանավորվել է: Այս անգամ նրան կասկածում են կավատությամբ զբաղվելու եւ հանրային սեփականությունը վատնելու մեջ:

Հիշեցնենք, ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից Ստորս Կանը հեռացավ իր անվան հետ կապված մեկ այլ սեքսուալ բնույթի սկանդալից հետո, երբ նրան մեղադրեցին Նյու Յորքի հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանքները հետագայում չհաստատվեցին:

Մինչեւ նյույորքյան սկանդալը Դոմինիկ Ստրոս Կանը համարվում էր Ֆրանսիայի նախագահի ամենախոստումնալից թեկնածուներից մեկը: