Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր դեմ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայացրած հայցի քննությանը չէր ներկայացել: Նիստին մասնակցում էր Գասպարյանի պաշտպանը` Արա Զոհրաբյանը:
Հոկտեմբերի 17-ին այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ հայտարարություններ էր արել վերջին տարիներին խաղաղ պայմաններում բանակում, ինչպես հարազատներն են պնդում, սպանությունների բացահայտման պահանջով բողոքի ակցիաներ անցկացնողների կապակցությամբ:
Հայցը ներկայացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պնդում է, որ Վլադիմիր Գասպարյանի դատական վեճի առիթ հանդիսացած հայտարարությունները վիրավորական են: Նա դատարանից պահանջում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել, որ հրապարակավ ներողություն խնդրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, եւ ոստիկանապետից բռնագանձել սիմվոլիկ տույժ` 10 դրամ, բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր մեջբերեց Գասպարյանի այն հայտարարությունները, որոնք, ըստ հայցվոր կողմի, վիրավորանք եւ զրպարտություն են պարունակում:
«20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու այդ լակոտների բերանների արտահայտությունները անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու», - ընթերցեց փաստաբանը:
Այս արտահայտությունները, ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի, վիրավորական են:
«Պատասխանողը իր ելույթներում միտումնավոր բացասական տպավորություն է փորձում ստեղծել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերաբերյալ` խարխլելով հասարակության վստահությունը կազմակերպության նկատմամբ եւ կասկածի տակ դնելով հայցվորի կողմից իրականացվող իրավապաշտպան գործողությունների իրական նպատակայնությունը: Վիրավորում է նաեւ քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ եւ համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների եւ ներկայումս մեր հասարակության մեջ ավելի քան արդիական թեմայի, այն է` բանակում մահացությունների թվի, դրանց անարդյունավետ քննության եւ մեղավորներին չպատժելու վերաբերյալ», - պարզաբանեց փաստաբանը:
Գասպարյանի փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չընդունեց հայցվոր կողմի պնդումները:
«Վլադիմիր Գասպարյանը, նաեւ ես` որպես փաստաբան, հարգում ենք իրավապաշտպաններին, եւ դրա մասին որեւիցե երկրորդ կարծիք չի կարող լինել: Այստեղ ուղղակի Վլադիմիր Գասպարյանի դատապարտող խոսքերը, որոնք վերաբերում են, օրինակ, վիրավորանքներին, ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում դրանք հասցեատեր չեն ունեցել: Եթե դուք ինձ ցույց կտաք, որ կոնկրետ Հելսինկյան կազմակերպության մասին է խոսում… մեր հայցվորի անվանումը լրիվ այլ է` Հելսինկյան Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպություն... Այդ տեքստի մեջ լրիվ ուրիշ արտահայտության մասին է խոսքը», - ասաց Զոհրաբյանը:
Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ Գասպարյանը նկատի է ունեցել հենց իր ղեկավարած կազմակերպությանը:
«Բնականաբար, հասցեատեր կա, քանի որ «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը ներկա էի նաեւ ես, եւ ինքը նշում է հենց Հելսինկյան կազմակերպության, իսկ այդ կազմակերպությունը մենք ենք եղել: Հասցեատերը այնքան ակնհայտ է: Գասպարյանը չէր մտածի, որ իր որեւիցե արտահայտության համար դատական պրոցես կարող է սկսվել, եւ հիմա ձեւական փաստարկներով փորձում են արդարանալ», - ասաց Սաքունցը:
Իրավապաշտպան կազմակերպության հայցը լրացնելու համար անհրաժեշտ փաստ կցելու նպատակով այսօր դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 12-ը:

Your browser doesn’t support HTML5