«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը երկուշաբթի հանրությանը ներկայացրեց «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը 2010-2011 թվականների դեպքեր եւ վերլուծություններ» երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն գիրքը: Այն հրատարկել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
«Բոլոր լուրջ հանցագործությունները լրագրողների նկատմամբ, որպես կանոն չեն բացահայտվել իրավապահ մարմինների կողմից», - ասաց գրքի խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի փոխնախագահ Լիանա Սայադյանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը նշեց, որ Հայաստանում լրատվական դաշտում առաջընթաց է նկատել. - «Սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու, որպեսզի այս դաշտում հասնենք այն ազատությանը, որին ձգտում ենք», - հավելեց նա:
Լիաննա Սայադյանը նշեց, որ գիրքը բաղկացած է 2 մասից, որտեղ զետեղված են «Լրագրողները եւ ԶԼՄ-ն դատարանում» թեմայով նյութեր: Լրագրողների նկատմամբ հիմնական մեղադրանքներն են` զրպարտություն, վիրավորանք, պատիվ, արժանապատվություն եւ գործարար համբավի արատավորում:
Գրքում անդրադարձ կա նաեւ դրական գործընթացին:
«Սահմանադրական դատարանը ամրապնդեց մի որոշում, համաձայն որի ՀՀ դատարանները պետք է կիրառեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած սկզբունքները, այդ թվում հասարակական ու քաղաքական գործիչների քննադատության առավել լայն սահմանների մասին սկզբունքը», - նշեց Սայադյանը:
Իրավաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ նկատել է ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ:
«Դատարանները չեն գնահատում եւ չեն կարեւորում լրատվամիջոցների հետագա վարքագիծը, եւ հիմնվում են միայն առաջին հրապարակման վրա: Արդյունավետորեն չի օգտագործվում հերքման եւ պատասխանի ինստիտուտը: Հաճախ խախտվում է խոսքի ազատության իրավունքը». - նշեց իրավաբանը եւ հավելեց, որ հստակ տարանջատում չի կատարվում փաստերի եւ գնահատողական դատողությունների միջեւ:

Your browser doesn’t support HTML5