«Մարտի 1-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես կգա որոշակի քաղաքական նախաձեռնություններով` շեշտը դնելով առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում վստահված անձանց ներկայության ապահովման վրա», այսօր այս մասին «Ընտրությունների հանրային վերահսկողությունը» խորագրի ներքո Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Մեխը պետք է լինի հետեւյալը. մենք, բնականաբար, կարողանալու ենք բոլոր տեղամասերում ունենալ վստահված անձիք, նաեւ պլանավորում ենք մեծամասնական համակարգով մասնակցել բոլոր 41 ընտրատեղամասերում, ինչը թույլ կտա մեր վստահված անձանց քանակը ավելացնել երկու անգամ, փաստորեն մենք 4000 մարդ կարող ենք ունենալ ընտրատեղամասերում», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը:
Զուրաբյանի խոսքով` պետք չէ ակնկալել, որ բոլոր 4000-ն էլ կլինեն 300 սպարտացիների նման մարտնչող: «Նրանց մեջ կլինեն թույլ, ահաբեկումների եւ կաշառումների հանդեպ խոցելի մարդիկ, սակայն ՀԱԿ-ը անելու է առավելագույնը, ու հենց Կոնգրեսն է ի վիճակի անել առավելագույնը, ընտրական գործընթացների օրինականության ապահովման համար», - ասաց Զուրաբյանը:
«Սակայն ես չեմ ուզում, որ մենք մեր յուրահատկությունը դրանով ընդգծենք, մենք իրականում բաց ենք համագործակցության համար: Մենք դա ցուցադրեցինք մեր հայտարարություններով եւ մեր պատրաստակամությամբ ե'ւ «Ժառանգության», ե'ւ Դաշնակցության, ե'ւ ԲՀԿ-ի հետ համագործակցելու արդար եւ ազատ ընտրությունների անցկացման առումով եւ պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ սկսել լուրջ համագործակցությունը», - ասաց նա:
Կոնգրեսի համակարգողը չբացառեց միասնական շտաբի ձեւավորման հնարավորությունը. -«Կարելի է դիտարկել նաեւ այդ գաղափարը, եթե հասկանանք, որ դա իսկապես գործող մեխանիզմ է», - ասաց Զուրաբյանը` այսպես ձեւակերպելով ընտրությունների վերահսկման ու այդ խնդրում համագործակցության պատրաստակամության իրենց վճռականությունը:
«Ընտրատեղամասերում մենք պատրաստ ենք իսկապես ճակատամարտ տալ եւ պատրաստ ենք օգնել բոլոր նրանց, ովքեր եւս պատրաստ են ճակատամարտ տալ ընտրատեղամասերում», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
Այդ ճակատամարտն մղվելու է ոչ միայն ընտրատեղամասերում. Հրազդանի փորձը, Լեւոն Զուրաբյանի խոսքով, ցույց տվեց, որ հարկ է հստակ մեխանիզմներ մշակել նաեւ տեղամասերից դուրս ընթացող ընտրական պրոցեսները վերահսկելու համար, քանի որ հենց դրանց ընթացքում են կատարվում հիմնական ապօրինությունները: Իշխանությունները, ըստ Կոնգրեսի համակարգողի, ամեն ինչ անում են, որպեսզի մրցակիցը մինչ բուն ընտրություններն արդեն իսկ դատապարտված լինի պարտության:
Աակայն Հրազդանում անգամ միան ընտրատեղամասերում վստահված անձանց հստակ վերահսկողության պայմաններում, Զուրաբյանի ձեւակերպմամբ, «պրոֆեսիոնալ ընտրակեղծարար հանցագործները» ստիպված եղան քիչ թե շատ օրինական ընտրություններ անցկացնել տեղամասերում եւ արդյունքում ՀԱԿ-ն արձանագրեց աննախադեպ հաղթանակ` ստանալով քվեների 47 տոկոսը:
«Մի տոկոս, որը երբեւէ որեւէ ընտրությունում պաշտոնապես ՀԱԿ-ը կամ ընդդիմությունը չէր արձանագրել: Նախագահական ընտրություններում դա 21.5 տոկոս էր, Երեւանի ավագանու ընտրություններում` 20 տոկոս», - ասաց նա:
Մինչդեռ, ՀԱԿ-ի համար միանշանակ է, որ իրականում Սասուն Միքայելյանը Հրազդանում հաղթել է, ինչում որեւէ կասկած չի կարող լինել, պնդում է Լեւոն Զուրաբյանն ու ասվածը հիմնավորում խնդրո առարկա տարածքում ժողովրդագրական իրավիճակի վերլուծությամբ:
«2008 թվականի մայիսին, երբ տեղի ունեցան Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, ընտրացուցակում ընդգրկված է եղել 41 հազար ընտրող: Այս ընտրություններում նույն ընտրացուցակում ընդգրկված էր 44 հազարից ավելի ընտրող», - ասաց Զուրաբյանը:
Այս ֆենոմենի գիտական բացատրությունը ստանալու համար Կոնգրեսի համակարգողը հետեւյալ հարցն է ուղղում քաղաքագետներին ու լրագրողներին` ինչպե՞ս հնարավոր դարձավ, որ ծանր սոցիալ տնտեսական ճգնաժամ ապրող մի երկրում, որտեղից հարյուր հազարներով մարդիկ արտագաղթում են, մի փոքրիկ քաղաքում, որտեղ, ի դեպ, ոչինչ չի զարգանում ու եղած աշխատատեղերն էլ պակասել են, տեղի ունեցավ ընտրողների բում. - «Ի՞նչ է պատահել, սա բացատրություն պե՞տք է ունենա», - հարցեց նա` հավելելով, որ ՀԱԿ-ի համար բացատրությունը շատ պարզ է. - «Մոտ 4000 ընտրողի, ապօրինաբար, կեղծելով նրանց հաշվառումը անձնագրերում, ներգրավել են ընտրացուցակների մեջ: Բնականաբար, ներգրավել են այն մարդկանց, ում վրա վստահ են եղել, ում նախապես ահաբեկել կամ կաշառել են: Եվ այդ մարդկանց ձայներով է, որ կարողացել են խուսափել ջախջախիչ պարտությունից»:

Your browser doesn’t support HTML5