Մահապարտի իրականացրած պայթյունից Բաղդադի ոստիկանական ակադեմիայի մոտ 18 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում` ոստիկանական ակադեմիայի առջեւ կիրակի օրը մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով առնվազն 18 մարդ զոհվել է, կան երկու տասնյակից ավելի վիրավորներ:

Զոհվածները հիմնականում ոստիկանական ակադեմիայի սաներ են: