Չնայած արդեն մեկ շաբաթ շարունակ նստացույց անող բնապահպան ակտիվիստների ջանքերին, այսօր վաղ առավոտյան ոստիկանության միջամտությամբ Մաշտոցի այգում վերսկսվեցին են կրպակների կառուցման աշխատանքները:
Մի քանի տասնյակ ոստիկաններ պատ էին կազմել, որի ներսում կատարվում էին կրպակի երկաթե կմախքի մոնտաժման աշխատանքներ:
Երեկ բնապահպաններին հաջողվեց այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել: Այսօր բեռնատարը կրկին բերվել է այգի, սակայն այս անգամ էլ, հանդիպելով բնապահպանների դիմադրությանը, որոշ ակտիվիստներ անգամ պառկեցին մեքենայի առջեւ, այն չկարողացավ մոտենալ շինարարության վայրին:
Շուրջ երեք տասնյակ բնապահպան-ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ բանակցություններ է վարում Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Օրվա երկրորդ կեսին Մաշտոցի այգի եկավ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Լրագրողների հետ զրույցում Երեւանի ոստիկանապետը հայտարարեց, որ եկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Նա երաշխավորեց, որ ուժ չի կիրառվելու բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նրա խոսքով, ոստիկանությունը այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմումներ է ստացել ե'ւ քաղաքապետից, ե'ւ բնապահպաններից: Քաղաքապետը, մասնավորապես, ոստիկանությանը խնդրել է կարգուկանոն ապահովել տարածքում եւ հնարավորություն ստեղծել շարունակել կրպակի մոնտաժման աշխատանքները: Բնապահպանները, մինչդեռ, խնդրել են կասեցնել «ապօրինի» շինարարությունը:
Ներսես Նազարյանը տեղի չտվեց ակտիվիստների կոչերին եւ ցուցում չտվեց դադարեցնել շինարարությունը: Նա մոտ կես ժամով հեռացավ, ապա վերադառնալով հայտարարեց, որ հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
«Ես քաղաքապետի հետ զրուցել եմ, ասաց` ես այդ ծառի հարցը իսկապես ասել եմ, որ կարգավորեն», - փոխանցեց Երեւանի ոստիկանապետը: Բնապահպանները հիշեցրին, որ իրենք ոչ թե մեկ, այլ մի քանի ծառերի հետ կապված են դիմել:
Այսօր Երեւանի քաղաքապետարանից նախ այգի եկավ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, ով փաստաթղթեր ներկայացրեց, որոնք, իր խոսքով, հիմնավորում են կրպակի կառուցման օրինականությունը: Բնապահպանները, սակայն, պնդում են, որ քաղաքապետարանի գործողությունները ապօրինի են:
«Այդ որոշումները ընդունվել են օրենքի խախտումներով: Դրանք չեն կարող օրինական կոչվել, նույնիսկ եթե կա թույլտվություն, եթե կա ճարտարապետահատակագծային առաջադրանք, եթե կան կան քաղաքապետի կողմից ստորագրված այլ փաստաթղթեր, քանի որ դրանք չեն անցել օրենքով սահմանված գործընթացներով: Եվ դրա համար պատասխանատու է Երեւանի քաղաքապետը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հայտարարեց, որ այգի կգա եւ վերջնական դիրքորոշումը կհայտնի «քաղաքապետարանի ամենաբարձր մակարդակով ներկայացուցիչը»: Պարզվեց դա Երեւանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանն էր, ով եկավ ու ասաց. - «Իմ կարծիքով, նման հավաքը, նման վայրում, նման ձեւով ՀՀ օրենքների խախում է»: Ինչո՞ւ տասը տարի չէիք պայքարում Աբովյան փողոցում տեղադրված կրպակների դեմ, հարցրեց Երնջակյանը: Ի վերջո Երնջակյանի հայտարարությունները հարուցեցին բողոքի ակցիայի մասնակիցների բուռն դժգոհությունը, բանակցությունները վերածվեցին վեճի, եւ Երնջակյանը «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո հեռացավ այգուց:
Նստացույցը շարունակվում է, բնապահպանները հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Բանվորները ավարտել են աշխատանքային օրը, եւ ոստիկանական պատը բացվել է:

Your browser doesn’t support HTML5