«Ո՞ւր եք քշում երկիրը» խորագրի ներքո «Երկիրը» գրում է. - «Երեկ Վարդանանց տոնի կապակցությամբ Երեւանի փողոցներով շքերթ անցավ: Շքերթը, բացի եկեղեցու հայրերից, գլխավորում էին նաեւ երկրի վարչապետը, Երեւանի քաղաքապետը եւ երիտհանրապետականների ղեկավարը, շքերթում էին նաեւ բուհական ուսանողներ, որոնց նախապես հավաքել էին Թումանյան փողոցում: Ինչ խոսք, գովելի է, որ մեր բազմազբաղ ղեկավարները ժամանակ էին գտել մասնակցելու այս արարողությանը, սակայն բազմաթիվ անցորդների, ինչպես նաեւ մեզ, անհայտ մնաց, թե ինչ կապ ուներ Ավարայրի սրբացված հերոսներին ոգեկոչող Հայ Առաքելական եկեղեցու այս տոնը Հանրապետական կուսակցության հետ, եւ որքանո՞վ էր ՀՀԿ դրոշների ծածանումը տեղին այս ազգային - կրոնական տոնի առիթով: Թե՞ արդեն չի բավարարում պետծառայողների, ուսուցիչների համատարած ՀՀԿ-ացումը, հիմա էլ հասել ենք 5-րդ դարի սրբերի կուսակցականացմանը»:
Նույն իրադարձությանն է անդրադարձել նաեւ «Ժամանակ» օրաթերթը. - «Երեկ, Հայաստանի վարչապետը եւ քաղաքապետը, որոնք ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, հիշել էին Վարդանանց սրբոց նահատակներին եւ Երեւանում քայլերթ էին անում երիտասարդ հանրապետականների հետ միասին: Թե ինչ ասել է երիտասարդ հանրապետական, կարծում եմ` առանձնակի ստուգաբանության կարիք չունի: Առանձնակի ստուգաբանության կարիք չունի նաեւ, թե ինչ ասել է ՀՀԿ-ական վարչապետ կամ քաղաքապետ: Նայեք տնտեսության վիճակին, նայեք Երեւանի վիճակին, եւ պարզ կլինի, թե ինչ ասել է ՀՀԿ-ական վարչապետ կամ քաղաքապետ: Դա նշանակում է անգործություն, պաշտոնական պարտականությունների թերակատարում, եւ այդ ամենի փոխարեն ինչ-որ եկեղեցական տոնակատարությունների ֆետիշացում: ՀՀԿ-ական վարչապետի եւ քաղաքապետի համար կարեւորը նահատակներն են, որովհետեւ նրանք չեն պահանջում սոցիալական արդարություն եւ հավասարություն, նրանք չեն պահանջում հարկային եւ մաքսային բարեփոխումներ, չեն պահանջում աշխատատեղ, չեն պահանջում ազատ մրցակցություն, օրենք եւ իրավունք, չեն պահանջում մաքրել Երեւանի ձյունը, կոտրել սառույցը, կարգավորել քաղաքային տրանսպորտը, պահպանել քաղաքի կանաչ տարածքները: Նրանք ոչինչ չեն պահանջում, դրա համար էլ ՀՀԿ-ականները նահատակներին են հիշում»:
«Հայոց Աշխարհ» թերթը վերլուծում է Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններն ու ամփոփում. - «Գլխավոր եզրահանգումը, որ պիտի անի ՀԱԿ-ը Հրազդանում ընտրությունների արդյունքներից. այլեւս չի կարելի ապավինել ագրեսիվությանը, հիմնական զենք դարձնել անասնական ատելությունը։ Ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է կազմակերպչական հսկայական աշխատանք, հզոր տեղական կառույցների ձեւավորում, դրանց ամենօրյա աշխատանք մարդկանց հետ, ինչպես դա ցույց տվեց ՀՀԿ-ն։ Պարտիզանների ժամանակներն անցել են»։
Անդրադառնալով մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների` ուրիշների փոխարեն քվեարկելու աղմկահարույց դեպքերին` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ենթադրենք` ՀՔԾ-ն ընդունեց, որ այդ մարդիկ ուրիշների փոխարեն են քվեարկել, հետո՞ ինչ: Տուգանելո՞ւ են, թե՞ որոշելու են «վերոնշյալ չորս պատգամավորներին հայտարարել խիստ ամոթանք»: Հետաքրքիր է` պատգամավորի անձեռնմխելիության սկզբունքը նաեւ ամոթանք տալու պատժամիջոցի՞ն է վերաբերում: Ուրիշ պրոբլեմ էլ կա: Եթե ՀՔԾ-ն գործին ընթացք տա, կստացվի, որ այդ օրը խորհրդարանում քվորում չի եղել, հետեւաբար` ընդունված բոլոր որոշումներն ապօրինի են: Դե արի հիմա նորից նիստ արա, այդքան մարդու տնից-տեղից կտրի ու բեր Ազգային Ժողով… Ո՞վ զահլա ունի: Այնպես որ` ՀՔԾ-ն ճիշտ կանի, եթե որոշի, որ այդ ամենը լրագրողների աչքին է երեւացել, տեսագրությունները մոնտաժված են, Լարիսա Ալավերդյանն էլ հաշվել չգիտի»:
Այս աղմկոտ պատմությունների համատեքստում շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անունը: Նա հարցազրույց է տվել «Իրատես de facto» թերթին: «Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ուրիշի փոխարեն չեմ քվեարկել երբեւէ: Լրագրողներիդ քաջ հայտնի է, որ ԱԺ նիստերը սղագրվում են, արձանագրություններն ու անձնական քվեարկությունների պատկերն էլ տեղակայվում են ԱԺ սայթում: Իմ կողքին նստող պատգամավորը Կարեն Ավագյանն է, յուրաքանչյուր ցանկացող կարող է բացել ԱԺ-ի կայքը և տեսնել, որ նրա փոխարեն ոչ մի քվեարկություն չի կատարված: Եթե ես փետրվարի 9-ին նրա փոխարեն քվեարկած լինեի, նրա անվան դիմաց ոչ մի պարագայում չէր գրվի «Չի քվեարկել», - ասել է Նաղդալյանը: Հարցին, թե ինչով բացատրել քվեարկությունների շուրջ բարձրացված աղմուկը, պատգամավորը պատասխանել է. - «Նախընտրական շրջանով, ակնհայտորեն ոմանց պետք է հնարավորինս շատ աղմուկ բարձրացնել ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների շուրջ` մեղադրելով նրանց արածի ու չարածի մեջ»:

Your browser doesn’t support HTML5