ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է Սիրիայի իշխանություններին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Սիրիայում ստեղծված իրավիճակը դատապարտող բանաձեւը, որով նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախմբին պատասխանատու է համարում ամիսներ շարունակվող արյունահեղության համար եւ պահանջում է Ասադի հրաժարականը:

Բանաձեւին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի անդամ 137 երկրներ, դեմ `12-ը, 17 երկիր ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկողների թվում են Ռուսաստանն ու Չինաստանը:

Բանաձեւը կրում է խորհրդատվական բնույթ: