Փակ են Սելիմի լեռնանցքը եւ որոշ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 16.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ծաղկահովիտ-Ալագյազ եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Նախարարությունը, միեւնույն ժամանակ, հայտնում է, որ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: