«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դրական որոշում է կայացրել կուսակցությանն անդամակցելու` Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դիմումի վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշումը կայացվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հրավիրված հավաքում` երեկ նրա Հայաստան վերադառնալուց հետո:
«Իհարկե, Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը եւս դրական է եղել, եւ այս պահից արդեն Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է», - տեղեկացրեց Զոհրաբյանը:
Նիստում որոշվել է նաեւ ԲՀԿ-ի արտահերթ համագումարը անցկացնել մարտի 17-ին: Համագումարում ներկայացվելու է կուսակցության համամասնական ցուցակը: Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Վարդան Օսկանյանը ցուցակում կարող է հաջորդել առաջին տեղը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանին: Զոհրաբյանը չբացառեց նաեւ, որ ցուցակում լինելու են հանրությանը հայտնի այլ փորձառու դեմքեր, այդ թվում` լրագրողներ:
Նա վերահաստատեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդգրկվելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: Մամուլում լուրեր կան, որ հնարավոր է ցուցակում ընդգրկվի Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
«Նման քննարկումներ չեն եղել կուսակցությունում, եւ ես այդ ինֆորմացիային ծանոթացել եմ մամուլից, բացարձակապես նման քննարկում չի եղել», - ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե Քոչարյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը կընդգրկվի՞ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես նման տեղեկություն չունեմ, եւ Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» առնչությունների վերաբերյալ բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվել են»:
Իսկ հարցին, թե Վարդան Օսկանյանին իրենց կուսակցության կազմում ընդգրկելը արդյո՞ք վկայում է, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով է մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, այլ ոչ թե գործող նախագահին է սատարելու, Նաիրա Զոհրաբյանը միայն պատասխանեց, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի նախկինում ասածներին ավելացնելու ոչինչ չունի: Ծառուկյանը ամիսներ առաջ, ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, կեսկատակ կեսլուրջ նկատել էր` «այդ մասին հաջորդ դասին»:
Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը եւս հայտնի է դառնալու կուսակցության համագումարից` մարտի 10-ից հետո: Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ հաստատում է, ոչ հերքում այն լուրերը, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել ցուցակի առաջին հորիզոնականում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեռ ընդհանուր հայտարարի չի եկել իր համամասնական ցուցակի շուրջ, բայց ինչպես տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը ցանկանում են առաջին հորիզոնականում տեսնել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, Կոնգրեսին մաս կազմող 18 կուսակցությունները ներկայացրել են ցուցակի վերաբերյալ իրենց մոտեցումները եւ պետք է դրանք հաշվի առնելով կազմվի այնպիսի ցուցակ, որն ընդունելի լինի նրանց բոլորի համար:
«Մենք ժամանակ ունենք, ի վերջո ցուցակը պետք է մոտավոր հաշվարկներով ներկայացվի մարտի կեսերին, եւ չենք շտապում: Ի վերջո, ՀԱԿ-ը պետք է գնա դաշինքով, եւ այդ դաշինքը կազմող կուսակցությունների որոշումներով պետք է հաստատվի ցուցակը», - ասաց Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը հերքեց ցուցակի հետ կապված Կոնգրեսի ներսում առկա լարվածության մասին շրջանառվող լուրերը` հայտարարելով, որ քննարկումներն անցնում են բարեկիրթ մթնոլորտում:
Խորհրդարանական ընդդիմադիր Դաշնակցությունը իր նախընտրական ցուցակը կազմելու հետ կապված խնդիրներ չունի եւ երբեք չի ունեցել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ այժմ կուսակցության ներսում խորհրդակցություններ են անցկացվում, ցուցակի կազմը դեռ հայտնի չէ, բայց օրենսգրքով սահմանված ժամկետներում այն պատրաստ կլինի:
«Առայժմ հայտնի չէ, թե ով է գլխավորելու ցուցակը, բայց հայտնի անձինք կլինեն: Ոչ ոչ չի զարմանա, թե ինչու Դաշնակցության ցուցակը այդ անձը գլխավորեց: Շատ հնարավոր է, որ Վահան Հովհաննիսյանը գլխավորի: Մեր խմբակցությունը բավական ակտիվ է գործել, այսինքն շատ դեմքեր արդեն հանրությանը քաջածանոթ են, աչքի են ընկել իրենց քաղաքական, օրենսդրական գործունեությամբ, բայց, իհարկե, թարմացումներ էլ անպայման կլինեն, որովհետեւ ի վերջո սերնդափոխության խնդիր կա, կուսակցության ներքին ժողովրդավարությունն է դա պահանջում», - ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է կուսակցության ցուցակում Ռոբերտ Քոչարյանին կամ նրա մերձավորներին ընդգրկելու հարցին, ապա Ռուստամյանն ասաց, նման հարց ընդհանրապես չի քննարկվում:
«Որեւէ առիթ էլ չկա նման հարց քննարկելու: Մենք խոսում ենք մեր գաղափարական, ծրագրային դրույթներն իրականացնող ցուցակ կազմելու մասին: Որեւէ անձ մեր ցուցակում չի կարող հայտնվել, ով ամբողջությամբ չի կիսում Դաշնակցության քաղաքական ուղենիշերը, ով ուզում է լինի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա կուսակցության մարտի 2-ի համագումարում հայտնի կդառնա, թե այն ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին` միայնակ, թե` դաշինքով: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ հանդիպումներ են ունենում «Ազատ դեմոկրատների», ինչպես նաեւ այլ կուսակցությունների հետ:

Your browser doesn’t support HTML5