«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը աշխատանքային այցով Հայաստանում է։
Ռուսաստանցի պաշտոնյան, ով Երեւան է ժամանել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր տնօրենին` Վիկտոր Ռեբեցին ընկերության կոլեկտիվին եւ Հայաստանի ղեկավարությանը ներկայացնելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ներկայումս ո՞ր փուլում է գտնվում Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը, մասնավորապես, ասաց. - «Մենք համարում ենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը իրատեսական հիմքեր ունի եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Սակայն դրա իրականացումն արդեն միջպետական հարաբերությունների ոլորտից է, եւ կախված չէ միայն մեզնից»։
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության նախագահը ակնարկեց, որ Իրանի հետ համագործակցության խնդիրների թվում են այդ երկրի միջուկային ծրագրի առնչությամբ Թեհրանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները։
«Դուք գիտեք, որ այդ խնդիրները ոչ մենք եւ ոչ էլ հայկական կողմն է առաջացնում: Մենք համարում ենք, որ այդ համագործակցությունն առավել արդյունավետ է, քան այդ երկրի նկատմամբ գործադրվող ցանկացած պատժամիջոց», – նշեց Վլադիմիր Յակունինը։
«Ռուսական երկաթուղիների» նախագահը հավելեց, որ նոր երկաթուղու կառուցումը ենթադրում է սկզբունքորեն նոր ենթակառուցվածքներ, որոնց ծախսերը, առեւտրային տեսանկյունից արագ չեն հատուցվի` դրա համար կպահանջվի 30-ից 50 տարի:
«Եթե այդ նախագիծը կայանա, «Հարավկովկասյան երկաթուղին» անշուշտ կմասնակցի դրա իրականացմանը», – նշեց Յակունինը:
Հայաստանի իշխանությունները Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի մասին խոսում են 2008 թվականից։ Հայաստանցի եւ եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար։ Եվ հայաստանյան պաշտոնյաները, եւ «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները մի շարք առիթներով հայտարարել են, որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրները որոշելու համար բանակցություններ են վարվում տարբեր երկրների, դոնոր կազմակերպությունների հետ, սակայն ծրագրի իրականացման կոնկրետ ժամկետներ եւ ֆինանսավորման աղբյուրներ առայժմ չեն հրապարակվում։
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Իրան – Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծն ավելի քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի, եւ ներկայումս այն թերեւս իմաստ ունի դիտարկել Իրանի նկատմամբ մի կողմից Արեւմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի քաղաքական կեցվածքների տարբերությունների համատեքստում:
Այն, որ ի հեճուկս Իրանի նկատմամբ ներկայումս գործադրվող պատժամիջոցների, Յակունինը նշում է Իրանի հետ համագործակցության արդյունավետության եւ հեռանկարայնության մասին, Կիրակոսյանի կարծիքով` որոշակի ու շատ հստակ ուղերձ է Արեւմուտքին առ այն, որ Ռուսաստանը չի սատարում Իրանի նկատմամբ ճնշման գործադրման շարունակական ավելացման միտումը:
Մյուս կողմից, ինչ վերաբերում է բուն ծրագրին, ապա, ըստ քաղաքագետի, չափազանց կարեւոր է այն խնդրի գիտակցումը, թե, անկախ ամեն ինչից, որքանով է Ռուսաստանը պատրաստ ստանձնել այս ծրագրի ֆինանսավորումը:
Կիրակոսյանի համոզմամբ` այս ծրագրի իրականացումն այսօր դեռեւս իրատեսական չէ:

Your browser doesn’t support HTML5