«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ցրտաշունչ ձմեռ եւ ձյան առատություն է ոչ միայն Հայաստանում: Եվրոպայի մի շարք երկրներում նույն վիճակն է… Միայն Երեւանում է, որ ամեն ինչ հրաշալի է. բոլոր փողոցներից եւ բոլոր մայթերից ձյունը եւ սառույցը հավաքված է՝ մարդիկ քայլում եւ քշում են չոր ասֆալտով ու ոչ մի նեղություն չեն կրում: Չե՞ք հավատում: Նայեք մեր հեռուստաընկերությունների կողմից ցուցադրվող հոլովակները, որտեղ երեւանցիները մեծ խանդավառությամբ եւ «ինքնաբուխ» շնորհակալություն են հայտնում քաղաքապետարանին եւ անձամբ Տարոն Մարգարյանին… ուզում էի ասել՝ երջանիկ մանկության համար, բայց տվյալ դեպքում՝ ձյունը եւ սառույցը մաքրելու համար: Երջանիկ մանկությունը հիշեցի, բնականաբար, այն ոտանավորներից, որոնք կոմունիստների համագումարների ժամանակ արտասանում էին պիոներները՝ «թանկագին Լեոնիդ Իլյիչի» հասցեին: Այդ ժամանակները, կարծում էի, վաղուց արդեն անցել են: Շատերը մեքենաներ են քշում. արդյոք «շնորհակալ ժողովուրդը» չի՞ տեսնում, որ երթեւեկելի մասը շատ տեղերում «կրճատվել է»՝ կողքերում հավաքված ձյան եւ սառույցի պատճառով, իսկ որոշ տեղերում՝ օրերով չհավաքվող «եգիպտական բուրգերի» շնորհիվ»:
«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա ասում է. - «Գոհունակությամբ պետք է ասեմ, որ ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքին համապատասխան, առանց միջադեպերի… Իրականությունն այն է, որ Հանրապետականի տարածքային կազմակերպությունը հաղթեց «միացյալ ընդդիմությանը», եւ սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ը ամիսներ շարունակ նախապատրաստվում էր այս ընտրություններին: Երեւի կարծում էին, թե քաղաքապետի պաշտոնը քաղաքականացնելով` կհասնեն իրենց նպատակին, դրա համար էլ քարոզարշավի ժամանակ ոչ մի ծրագիր առաջ չքաշեցին, չասացին` մեր ծրագրերն ավելի լավն են, քան գործող քաղաքապետինը, կամ այսինչ բանը մենք ավելի լավ կանենք։ Բայց այդպես չեղավ, եւ եթե այդքանից հետո համարում են, որ հաղթել են` իրենց խնդիրն է։ Իմ տեսակետը մնում է անփոփոխ` համայնքապետի ընտրությունը պետք չէ քաղաքականացնե»:
«Հրապարակ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման արդյունքում կարո՞ղ է դժգոհություններն այնուամենայնիվ այնքան մեծ լինեն, որ կառույցը պառակտման խնդրի առջեւ կանգնի»: Պատասխան. - «Քաղաքականությունն այնպիսի բան է, որ հնարավոր չէ դա բացառել, բայց պետք է այնպես անել, որ ցուցակների կազմման այս պրոցեսից դուրս գանք ավելի ուժեղացած եւ ոչ թե թուլացած: Իհարկե, իմ անձնական տեսակետն այն է, որ ՀԱԿ-ն իր հիմնական կռիվը պետք է տա փողոցներում եւ ոչ ցուցակներ կազմելու ընթացքում: Պետք է իշխանություններին նորից ստիպել եւ հետ չկանգնել, որ իշխանությունները մեծամասնական համակարգը վերացնեն, հենց այս բանով պետք է սկսի Կոնգրեսը ժողովրդին փողոց դուրս հանել: Իսկ ցուցակների հարցում, ամեն դեպքում, պետք է գոնե այնպես անել, որ նեղացած մարդիկ չլինեն»:
Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Բարգավաճ Հայաստան»-ին անդամակցելու դիմում ներկայացնելու խնդրին` «Երկիր»-ը գրում է . - «Դատելով նախկին արտգործնախարարի հայտարարությունների տրամաբանությունից` նա ԲՀԿ-ն ընտրում է, որովհետեւ դրա հետ է կապում երկրում փոփոխությունների հասնելու հնարավորությունը: Սակայն ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը հիմա միայն ԲՀԿ-ի համար չէ առաջնահերթություն, այդ հիմնավորմամբ նա կարող էր ընտրել ցանկացած կուսակցություն: Այսինքն` որեւէ կուսակցություն ընտրելու համար արդար ընտրությունների անցկացումը մոտիվացիա չի կարող լինել: Որովհետեւ ընտրությունների անցկացումը ոչ թե նպատակ է, այլ միջոց` որոշակի ծրագրերով ու նպատակներով օժտված քաղաքական ուժի իշխանության գալու համար, ինչը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է առաջնորդվելու պետությունն առնվազն առաջիկա մի քանի տարիներին: Արդյո՞ք այդ ուղղությունը Օսկանյանը տեսնում է ԲՀԿ-ում: Նրա բացատրություններից դա չի երեւում»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Կառավարող կոալիցիայի հայտարարությունը, որ հրապարակվեց փետրվարի 13-ին, կարծես թե նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում: Ի՞նչ է նշանակում կոալիցիոն կուսակցությունների առանձին ցուցակ: Իհարկե, դա կարող է շատ բան նշանակել, բայց որպես այդ քաղաքական որոշման հետեւանք` թերեւս կարող է լինել հետեւյալը. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ամենայն հավանականությամբ փորձելու է «Օրինաց երկրի» հետ միասին խորհրդարանում ապահովել բացարձակ մեծամասնություն: Այսինքն` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կունենան այնպիսի ծավալ, որ մեծամասնության համար ԲՀԿ կարիքը չի լինի: Ներկայումս ՀՀԿ-ն ինքնին ունի այդպիսի ծավալ, սակայն մարտավարական նկատառումներից ելնելով` Հանրապետականը, բնականաբար, կփորձի որոշակիորեն նվազեցնել իր տոկոսները ՕԵԿ-ի հաշվին` այդպիսով թերեւս ցրելով լարվածությունը, որ կարող էր առաջանալ ՀՀԿ բացարձակ հաղթանակ ապահովելու ճանապարհին, եթե դրվի այսպիսի խնդիր»:

Your browser doesn’t support HTML5