Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Լոռու մարզում հանդիպումներ անցկացրեց իր կուսակիցների հետ: Ստեփանավան քաղաքում կայացած հանդիպմանը նա ազդարարեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկման մեկնարկը:
«Այսուհետեւ մեր բոլոր ծրագրերը ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Եթե մենք առաջին փուլում, ղեկավարվելով մեր «Հզոր Հայաստան» կարգախոսով, ամրապնդել ենք մեր պետությունը, ապա այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նախ ներկայացրեց կուսակցության հինգ տարիների աշխատանքը, ապա ապագա անելիքները եւ ծրագրերը: Հանդիպմանը ներկա էին տեղի կուսակցականները: Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ հանդիպմանը նպատակը ընտրողների եւ կուսակիցների հետ նախընտրական ծրագիրը քննարկելն էր, ոչ թե քարոզարշավ անցկացնելը:
«Նպատակը մեր նախընտրական ծրագիրը մեր կուսակիցների, մեր ընտրողների հետ նախապես քննարկելն է եւ նաեւ արձագանքները ստանալով որոշակի շտկումներ կատարելը», - ասաց պատգամավորը:
Ստեփանավանում հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձեւով: Հանրապետականի շարքերը համալրած քաղաքացիներին հիմնականում մտահոգում էին սոցիալական բնույթի հարցեր, ինչպես օրինակ, արտագաղթի աճը եւ աշխատատեղերի բացակայության խնդիրը: Բոլոր հարցրեին ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ դրանք տեղ կգտնեն նախընտրական ծրագրերի դրույթների մեջ:
Վարչապետը հանդիպեց նաեւ վանաձորցի հանրապետականների հետ: Այստեղ մոտ հարյուր հոգի համալրեցին Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցության նոր անդամներից ոչ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ, թե ինչու է անդամագրվել Հանրապետականին:
«Ճիշտն ասած, ուղղակի մտել եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երիտասարդ մի կին:
Մինչ վարչապետն այսօր թվարկում էր իշխանությունների կատարած աշխատանքը, շարքային քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց դժգոհություններ էին արտահայտում երկրի սոցիալական վիճակի առնչությամբ:
«Մարդիկ դուրս են գալիս երկրից, արտագաղթ է, աշխատանք չկա, փող չկա, ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում: Ընկերներս, բարեկամներս, բոլորը դուրս են գալիս, բնակչությունը նվազում է, ընտանիքներ են քանդվում: Արդեն գալիս է փող բաժանելու ժամանակները, իրենք [իշխանությունները] էլ տալիս», - ասաց մի վանաձորցի:
Վաղը վարչապետը նմանատիպ հանդիպում կունենա նաեւ Ալավերդի քաղաքում:

Your browser doesn’t support HTML5