«Ժամանակ» օրաթերթը առատ ձյան դեմ պայքար մղելու իշխանությունների անկարողությունից քաղաքական հետեւություն է անում. - «Եթե Երեւանի փողոցներում ձյուն մաքրող կանայք ու տղամարդիկ ընդամենը չնչին գումարներ են ստանում, պատգամավորները, որոնք վայելում են կյանքը եւ ցինիկաբար իրենց մեծամասնական վայելքներն անում դահլիճում, ստանում են հարյուրավոր հազար դրամներ: Եվ ահա, որպեսզի այդ դրամները գոնե ինչ-որ չափով արդարացվեն եւ լինեն վաստակած, երեւի թե լավ կլիներ, որ նրանք պարզապես դուրս գային փողոց եւ լծվեին քաղաքը ձյունից մաքրելու աշխատանքին: Այսպիսով նրանք թե իրենց կուսակից քաղաքապետի, հետեւաբար` իրենց կուսակցության վարկը գոնե մի քիչ բարձր կպահեին նախընտրական շրջանում, եւ թե կարդարացնեին քաղաքացիների գրպանից ստացված հսկայական աշխատավարձերը, որ չգիտես ինչի համար եւ ինչ խղճով դնում են իրենց գրպանը»:
Նույն հարցին է անդրադառնում նաեւ «Չորրորդ ինքնիշխանությունը». - «Հեռուստատեսություններից մեկի արխիվում 1992-ից մնացած կադրեր կան, որտեղ ինչ-որ մեկը սահնակով փայտ է տանում: Ամեն անգամ ընտրություններից առաջ հեռուստաընկերությունները պարտադիր մի քսան անգամ ցույց են տալիս այդ կադրերը իբր թե ինչպիսին էր վիճակը մութ ու ցուրտ տարիներին: 20 տարի անց Երեւանում իրավիճակն անհամեմատ ավելի վատ է, բայց ոչ մեկն այդ կադրերը ցույց չի տալու: Պետք էլ չէ, որ ցույց տան: Մարդիկ առանց այն էլ ամեն ինչ գիտեն եւ հասկանում են, որ սա քաղաքապետարանի խնդիրը չէ, սա իշխանական ողջ համակարգի խնդիրն է: Հայաստանի պրոբլեմն էլ, ի դեպ, առատ ձյունը չէ, այլ այն, որ իշխանությունները թքած ունեն այս վիճակի վրա եւ սա ընկալում են որպես փող լվանալու լավ առիթ: Այնպես որ ձյունը չէ, որ պետք է մաքրել առաջին հերթին: Մաքրելու ավելի կարեւոր բաներ կան»:
«Հայկական ժամանակը» շարունակում է արձագանքել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» աղմկահարույց օրինագծին. - «Նորմալ երկրներում նորմալ բանակների համար հայրենիքը թիկունք է, զինվորը մեջքով է կանգնած դեպի հայրենիքը, նրա հրացանի փողերը նայում են հայրենիքին հակառակ ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը` առաջինը դե ֆակտո, երկրորդը, ահա, դե յուրե, փոխում են այս իրողությունը` հայրենիքը բանակի համար դարձնելով ճակատ: 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի փողոցները ճակատ դարձան Հայոց բանակի համար, Հայոց բանակի զինվորը ոչ թե մեջքով, այլ դեմքով էր կանգնած դեպի սեփական հայրենիքը, նրա հրացանի եւ տանկերի փողերը ոչ թե թշնամուն էին նայում, այլ սեփական հայրենակիցներին, սեփական տանը, սեփական դպրոցին ու համալսարանին»:
Հեգնելով Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի անդամակցելու փաստը, «Երկիր» օրաթերթը գրում է. - «Եվրաինտեգրումը ոչ միայն արեւմտյան արժեքները վերցնելն է, այլ նաեւ ունեցածը փոխանցելը: Այս իմաստով ԵԺԿ-ն իրեն անդամակցած ՀՀԿ-ից վերցնելու ինչ-որ բան իսկապես ունի: Օրինակ` հանրապետական պատգամավորներն իրենց եվրոպացի կոլեգաներին կարող են սովորեցնել Եվրախորհրդարանում մի քանի հոգու փոխարեն քվեարկելու կոմբինացիաները: Իսկ վարչապետը կարող է, տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող, դեֆոլտի վտանգի առջեւ կանգնած եվրոպական երկրների իր գործընկերների համար դասախոսություններ կարդալ` «Ինչպես հանրությանը համոզել, որ երազանքների երկրում է ապրում» կամ «Ինչպես անընդհատ ձախողումներից հետո շարունակել պաշտոնավարել» թեմաներով»:
«Հայոց աշխարհ» թերթը փորձում է ապացուցել, որ պնդումը, թե միայն ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներն են ծաղկում, ոչ միշտ է իրավացի. - «Ցանկացած լիբերալ, հումանիստ, մարդու իրավունքների պաշտպան եւ պարզապես եվրոպական կազմակերպությունների չինովնիկ համարում է, որ ցանկացած երկրի ցանկացած խնդիր կարող է լուծվել, եթե անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ։ Իսկ եթե որեւէ երկիր, օրինակ, Չինաստանը՝ իր տնտեսական բոլոր երեւելի հաջողություններով հանդերձ, չի տրամադրում քաղաքացիներին նման հնարավորություն, ապա այդքանը բավական է նրան անարգանքի սյունին գամելու համար։ Զարմանալի է, բայց այն փաստը, որ կան ժողովրդավարություններ, որոնք չեն ծաղկում, եւ կան ծաղկուն երկրներ, որոնք ժողովրդավարություններ չեն, ոչ մեկին չի շփոթեցնում։ Հարավային Կորեայի, Հոնկոնգի, Սինգապուրի, իսկ այժմ նաեւ Չինաստանի ռեժիմները ցուցաբերում են վերելքի ֆանտաստիկ տեմպեր։ Ըստ որում, չինական վերելքն ապահովվում է հենց ժողովրդավարության բացակայությամբ։ Եթե դա արմատավորվի, ապա կես միլիարդ աղքատ չինացի գյուղացիները կքվեարկեն նոր Մաոյի օգտին, եւ Չինաստանը կդառնա Հաբոնի կարգի երկիր։ Այնպես որ պետք չէ հարցնել Հայաստանին, թե ինչ է հարկավոր նրան այսօր։ Պետք է բացատրել Հայաստանին, թե ինչ կպահանջվի վաղը»։

Your browser doesn’t support HTML5