Երեւանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու արդարադատության նախարարությունը կնքել են համաձայնագիր, որով ԵՊՀ-ի իրավաբանական եւ միջազգային հարաբերություններ ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց տեսական գիտելինքերը գործնականում կիրառել Արդարադատության նախարարությունում:
ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հարցը լուծել են ծանոթ-բարեկամների միջոցով, տարբեր նախարարություններ կամ գործատուներին զանգել-խնդրելով:
«Այս համաձայնագիրը մեր ուսանողներին թույլ է տալիս կիրառական ոլորտում իրենց գիտելիքները ներդնել կամ կիրառել, սովորել, աշխատել, սովորել թիմային աշխատանքին, անհատական աշխատանքին, սովորել խնդիրներ դնել եւ լուծել բոլոր իրավիճակներում եւ ընդհանրապես ծանոթ լինել այն բնագավառներին պրակտիկ առումով, որտեղ նրանք պատրաստվում են աշխատել», - ասաց ռեկտորը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինակ բերելով իր կենսափորձը, ասաց, որ տեսական գիտելիքները մի բան են, իսկ դրանք պրակտիկայում կիրառելը բոլորովին այլ, եւ պետք չէ դա հասկանալ բուհն ավարտելուց ու աշխատանքի անցնելուց հետո միայն:
«Ինքս մինչեւ նախարար դառնալը երբեք քրեակատարողական հիմնարկներում չեմ եղել: Առաջին անգամ ինձ համար տարօրինակ էր այդ պատկերը, եւ ես սկսեցի մտածել այն ուսանողի մասին, ով ուսանողական նստարանից հետո հանկարծ նշանակվում է քրեակատարողական հիմնարկում աշխատանքի: Ես չէի նախանձի նման մարդուն, որովեհետեւ եթե դու պատկերացում չունես այդ ամբողջի մասին, շատ դժվար է լինելու», - ասաց նախարարը:
Նախարարը նշում է, որ ինքը ձեւական պրակտիկա անցկացնելուն դեմ է, եւ պայքարելու են նման պրակտիկաների դեմ, որն իր մեջ ներառում է թուղթ տանել-բերել, սուրճ դնել եւ նմանատիպ այլ գործողություններ: Նախարարը վստահ է, որ պարկտիկատներին պետք է մասնակից դարձնել իրական աշխատանքներին, նույնիսկ կարեւոր որոշումների շուրջ քննարկումներին:
Արամ Սիմոնյանի խոսքով` այսօր ԵՊՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետներն ունեն նմանատիպ հուշագրեր տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների հետ: Սիմոնյանը նշում է, որ գործընթացը շարունակական է լինելու, եւ այսօր դեռ շատ անելիքներ ունեն գործատուների հետ` հատկապես կորպորատիվ համալսարանի գաղափարով նրանց ներշնչելու գործում:
«Գործատուն ինքը ոչ միայն պետք է շահագրգռված լինի ընդունել լավ մասնագետի իր մոտ աշխատանքի, այլեւ մասնակից դառնա այդ աշխատողի կրթության գործին, սակայն այս փորձը չեմ կարող շատ հաջողված համարել, քանի որ մեր գործատուները չունեն անձնական շահագրգռվածություն եւ կորպորատիվ շահը չեն հասկանում, նրանց մեջ շատ են այն մարդիկ, որոնք շահագրգռված չեն այս գործը մեզ հետ անելու», - ասաց Սիմոնյանը:
Արդարադատության նախարարը վստահ է, որ նման համագործակցությունները կարեւոր են ոչ միայն բուհի եւ ուսանողության համար, այլեւ գերատեսչությունների համար:
«Ես հնարավորություն կունենամ Երեւանի պետական համալսարանում առկա գիտական պոտենցիալը օգտագործել: Շքեղություն է մեր կարգի պետություանի համար այդ պոտենացիալը չօգտագործելը», - ասաց նա:
Նախարարությունը նման ծրագիր ունի նաեւ Սլավոնական, Ֆրանսիական ու Եվրոպական համալսարանների հետ: «Մաքսլիբերթի»-ի հարցին, թե արդյո՞ք այդ ծրագրում կընդգրկվեն նաեւ ոչ պետական բուհերը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Չեմ բացառում, որոշակի փուլում, մեկ-երկու տարուց, մենք նաեւ մրցույթներ կանցկացնենք, բուհերը կդիմեն իրենց ուսանողներով եւ արդարադատության նախարարությունը նրանց միջից ընտրություն կկատարի»:

Your browser doesn’t support HTML5