Արմեն Ալավերդյանը` Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը երեկ նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արմեն Ալավերդյանը 53 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է, գիտությունների թեկնածու։ 1990-ականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի նախարարությունում, կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչությունում։ 1995-1999 թվականներին պաշտոնավարել է որպես Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, 1999-2000 թվականներին` պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թվականներին` կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2012 թվականներին` կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: