Հունաստանում գործադուլ եւ ցույցեր են մեկնարկում

Հունաստանում այսօր մեկնարկում են երկօրյա համընդհանուր գործադուլը եւ ցույցերը` ընդդեմ կառավարության ներկայացրած խնայողական տնտեսության ծրագրի:

Եվրամիությունը պնդում է, որ պաշտոնական Աթենքը 130 միլիարդ եվրոյի օժանդակությունը կստանա, եթե խորհրդարանը հաստատի կառավարության նախագիծը: