«Դորիանս»-ը` Եվրատեսիլ 2012-ի հավանական թեկնածու

«Դորիանս»

Համացանցում տարածվել է «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուն համարվող «Դորիանս» ռոք խմբի պատրաստած This is our world («Սա մեր աշխարհն է»), երգի տեսահոլովակը։
Երգի հեղինակը Արման Փահլեւանյանն է, իսկ խոսքինը՝ Վարդան Զադոյանը: Խմբի մենակատար Գոռ Սուջյանը նշում է. - «Չարժե երաժշտության մասին շատ խոսել, ամեն ինչ ասում եմ երգով»:

Երգի ընտրությունը կատարել է խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը. - «Այս երգը ավելի հասանելի է բոլորին: Երբ լսեցի, զգացի, որ այն հիթային է եւ կսիրվի հանդիսատեսի կողմից»:

Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցն այս տարի ընտրվելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախմբի կողմից` փակ քվեարկությամբ: Մեր մասնակցի անունը պարզ կդառնա մարտի ամսվա կեսին:

Համացանցում շրջանառվում է նաեւ երգիչ Թաթայի անունը, որի մասնակցությունը բացառեցին զրուցակիցներս:

Վահագնը նշում է. - «Եվրատեսիլի լսարանը Եվրոպան է, որի բնակիչները շատ լավ հասկանում են երաժշտությունից: Այնտեղից է սկսվել ինչպես դասականը այնպես էլ ռոքը»:

Վահագնը նշում է, որ որոշել են ներկայացնել այնպիսի երգ, որը ձայներ կբերի նաեւ ռոքի սիրահարների քվեարկություններից:

«Դորիանս» ռոք խումբն արդեն 2-րդ անգամ է երգ առաջարկում Եվրատեսիլի համա: Խմբի մենակատար Գոռը նշում է, որ Եվրատեսիլին մասնակցությունը շատ բան կփոխի, քանի որ այդ օրը մրցույթին հետեւում են բազմաթիվ մարդիկ` տարբեր երկրներում: Իսկ Վահագնը ավելացնում է. - «Եվրատեսիլին մասնակցելը մեզ համար գերխնդիր չէ»:

«Երգի վերաբերյալ բացասական կարծիքներ գրեթե չեն եղել», - նշում է Վահագնը, Գոռն էլ ավելացնում է, որ իրենք հոգեբանորեն պատրաստ են Բաքվում ցանկացած ընդունելության:


Your browser doesn’t support HTML5

Դորիանսը` Եվրատեսիլ 2012-ի հավանական թեկնածու