Աղդամի շրջանում ադրբեջանցի զինվոր է զոհվել

Ադրբեջանական բանակի` Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայողական զենքից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինվոր Ամիրասլան Ամիրասլանովը։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել զինծառայողի` զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով։

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։