Լրացավ Էլիզաբեթ երկրորդի գահակալության 60-ամյակը

Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Էլիզաբեթ երկրորդ թագուհի գահակալության 60-ամյակը:

85-ամյա թագուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն անցած 60 տարիների ընթացքում:

Էլիզաբեթ երկրորդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ից, հոր` Գեորգ վեցերորդ թագավորի մահից հետո: