Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով անհապաղ ազատ արձակել նախօրեին կալանավորված լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Հայկ Գեւորգյանին:
«Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու եւ հանրության սեփականությունը դարձնելու պատճառով», - ասված է հայտարարությունում։
«Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը», - պնդում է Հայ ազգային կոնգրեսը` կոչ անելով Հայաստանի եւ միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ: