ՀԱԿ-ը քննարկել է մեծամասնականով թեկնածուների առաջադրման հարցերը

Փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերն են քննարկվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարածքային գրասենյակների ղեկավարների` երեկ կայացած խորհրդակցության ժամանակ։

Ընդդիմադիր շարժման գրասենյակի հաղորդագրության համաձայն` խորհրդակցությունը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: