Ուրբաթ օրը կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից, օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը։
Ոստիկանության աշխատակիցները Գեւորգյանին առավոտյան ժամը 11-ի սահմաններում նախ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, այնուհետեւ նրան կալանավորել են: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս», եւ 244 հոդվածի` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը», հատկանիշներով։
Ըստ ոստիկանության` այս տարվա հունվարի 13-ին Գեւորգյանը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ լքել դեպքի վայրը: Ոստիկանները հրաժարվում են հրապարակել երիտասարդի անունը, չեն հայտնում նաեւ մանրամասներ այն մասին, թե ով է այդ վրաերթի մասին հաղորդում ներկայացրել ոստիկանությունը` տուժող անձը, թե այլ մարդ: Իրավապահ մարմինը նաեւ պնդում է, թե լրագրողը օրեր շարունակ հետախուզման մեջ է գտնվել: Գեւորգյանին ոստիկանները բերման են ենթարկել առավոտյան աշխատանքի գնալիս: Այդ պահը, լրագրողի որդու` Վահագնի պատմելով, տեսել են շենքի հարեւանությամբ գործող խանութի աշխատակիցները: Նրանք պատմել են, որ Գեւորգյանին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք` առանց իրավական հիմքեր ներկայացնելու:
«Մեր բակի խանութի աշխատողները ասացին, որ ժամը 8-ից մի քանի մեքենա այնտեղ սպասել է ու ժամը 11-ի մոտերքը, երբ Հայկը դուրս է եկել տանից, ձերբակալել են նրան ու կոպիտ ձեւով են ձերբակալել` քաշքշելով, առանց ներկայանալու, առանց որեւէ իրավական փաստաթուղթ ներկայացնելու, ուղղակի նստացրել մեքենա, տարել են», - պատմեց լրագրողի որդին:
Հայկ Գեւորգյանը մոտ երեք ժամ գտնվում էր ոստիկանության Կենտրոնի բաժնում, այնուհետեւ նրան տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Լրագրողը արդեն փաստաբան ունի, նրա շահերը կպաշտպանի Վահե Գրիգորյանը:
Այսօր ավելի ուշ կայացած ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գեւորգյանը հետապնդվում է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից: Նա ասաց` թերթի լրագրողի նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու են, եւ թերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:
Վրաերթի օրը` հունվարի 13-ին, որի առնչությամբ Գեւորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, թերթը տպագրել է ոստիկանապետին առնչվող մի հոդված` «Եվ Աստված ասաց` Վովա» վերնագրով: Փաշինյանը համոզված է, որ տեղի ունեցածը «սարքված է»: Նրա կարծիքով, ոստիկանապետը դա արել է Սերժ Սարգսյանի իմացությամբ:
« Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է: Վովա Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն», - ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:
Մեքենան, որը վարել է Գեւորգյանը, գրանցված է Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անունով: Նրա անունով դեպքից հետո ծանուցագիր է ուղարկվել: Նմանատիպ մի ծանուցագիր էլ Հայկ Գեւորգյանին է ուղարկվել, սակայն Փաշինյանը պնդում էր, որ հստակեցված չի եղել, թե հատկապես ինչի համար են ծանուցագիր ստացած անձինք հրավիրվել ոստիկանություն: Հայկ Գեւորգյանը անգամ զանգահարել է քննիչին, որ պարզի իր կարգավիճակը, խնդրել է հստակեցնել այն, եւ ասել, որ դրանից հետո կներկայանա: Սակայն հստակեցնող ծանուցագիր այդպես էլ չի ստացել:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրակազմը տեղեկացել է, որ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է գտնվել հունվարի 23-ից: «Ամեն օր նա տնից աշխատանքի է եկել, աշխատանքից հետո գնացել տուն, այդ ընթացքում լուսաբանել տարբեր միջոցառումներ, այդ թվում` կառավարության նիստեր, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Ինչպե՞ս ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել Հայկ Գեւորգյանին», - զարմանում էր Նիկոլ Փաշինյանը:
«[Հունվարի 13-ին] ինքը եկավ խմբագրություն, պատմեց, որ մեքենան կայանված է լինում, եւ երբ որ ինքը հետընթացով պիտի գնա, հետեւում մի մարդ է կանգնած լինում, տեսնում է, որ մեքենայի շարժիչը միացված է, բայց չի շարժվում, իր համար կանգնած է: Հայկը ասաց` տեսա, որ շատ երկար չի գնում, ապակին իջեցրի, ասացի` դուրս եմ գալիս, ճանապարհ տուր, ու այդ ընթացքում անընդհատ ազդանշան է տալիս մեքենան: Ազդանշանին ռեակցիա չկա, բայց երբ որ արդեն բանավոր հորդորում է, որ ճանապարհ տա, այդ մարդը մի փոքր այն կողմ է անցնում: Հայկը հետընթացով դուրս է գալիս եւ երբ որ մի փոքր հետ է գնում, մարդը, որը գտնվել է մեքենայի մերձակայքում, ոտքը բռնում է ասում է` «վախ, վախ, վախ»: Հայկը, հասկանալով, թե ինչ է կատարվում, ասում է, հիմա ոստիկանություն կկանչեմ, էս ի՞նչ ես անում: Հայկը հավաստիացնում է, եւ ես իր հավաստիացումներին հավատում եմ, որ որեւէ կոնտակտ չի եղել», - պատմեց Փաշինյանը:
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրն ասում է` իրենք Հայկ Գեւորգյանի անմեղությունը ապացուցող փաստեր ունեն, սակայն դրանք մարտավարական նպատակներով չեն հրապարակում: Բայց իրենց ունեցած փաստերից մեկի մասին Փաշինյանը, այնուամենայնիվ, խոսեց. - «Մեր տեղեկություններով տուժողը արել է հետեւյալ հայտարարությունը. Հայկ Գեւորգյանի մեքենան, այնպես ինչպես կարելի է մատով կպնել, այ այդպես կպել է իրեն, եւ քանի որ իր ոտքի վրա մի ջիլ կա, որը շատ թույլ է, եւ թեկուզ մատով այդ ջլին կպնեն, դրա արդյունքում ինքը գնացել, նստել է մոտակա բորդյուրին եւ գլուխը խփել է պատին: Սա շատ հավաստի տեղեկություն է: Վովա Գասպարյանը «Մասկի շոու»-ի տիպի ինչ-որ բան է սարքել»:
Ոստիկանության աշխատակիցները Գեւորգյանին առավոտյան ժամը 11-ի սահմաններում նախ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, այնուհետեւ նրան կալանավորել են: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս», եւ 244 հոդվածի` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը», հատկանիշներով։
«Մեր բակի խանութի աշխատողները ասացին, որ ժամը 8-ից մի քանի մեքենա այնտեղ սպասել է ու ժամը 11-ի մոտերքը, երբ Հայկը դուրս է եկել տանից, ձերբակալել են նրան ու կոպիտ ձեւով են ձերբակալել` քաշքշելով, առանց ներկայանալու, առանց որեւէ իրավական փաստաթուղթ ներկայացնելու, ուղղակի նստացրել մեքենա, տարել են», - պատմեց լրագրողի որդին:
Հայկ Գեւորգյանը մոտ երեք ժամ գտնվում էր ոստիկանության Կենտրոնի բաժնում, այնուհետեւ նրան տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Լրագրողը արդեն փաստաբան ունի, նրա շահերը կպաշտպանի Վահե Գրիգորյանը:
Այսօր ավելի ուշ կայացած ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գեւորգյանը հետապնդվում է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից: Նա ասաց` թերթի լրագրողի նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու են, եւ թերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:
Վրաերթի օրը` հունվարի 13-ին, որի առնչությամբ Գեւորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, թերթը տպագրել է ոստիկանապետին առնչվող մի հոդված` «Եվ Աստված ասաց` Վովա» վերնագրով: Փաշինյանը համոզված է, որ տեղի ունեցածը «սարքված է»: Նրա կարծիքով, ոստիկանապետը դա արել է Սերժ Սարգսյանի իմացությամբ:
« Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է: Վովա Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն», - ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:
Մեքենան, որը վարել է Գեւորգյանը, գրանցված է Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անունով: Նրա անունով դեպքից հետո ծանուցագիր է ուղարկվել: Նմանատիպ մի ծանուցագիր էլ Հայկ Գեւորգյանին է ուղարկվել, սակայն Փաշինյանը պնդում էր, որ հստակեցված չի եղել, թե հատկապես ինչի համար են ծանուցագիր ստացած անձինք հրավիրվել ոստիկանություն: Հայկ Գեւորգյանը անգամ զանգահարել է քննիչին, որ պարզի իր կարգավիճակը, խնդրել է հստակեցնել այն, եւ ասել, որ դրանից հետո կներկայանա: Սակայն հստակեցնող ծանուցագիր այդպես էլ չի ստացել:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրակազմը տեղեկացել է, որ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է գտնվել հունվարի 23-ից: «Ամեն օր նա տնից աշխատանքի է եկել, աշխատանքից հետո գնացել տուն, այդ ընթացքում լուսաբանել տարբեր միջոցառումներ, այդ թվում` կառավարության նիստեր, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Ինչպե՞ս ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել Հայկ Գեւորգյանին», - զարմանում էր Նիկոլ Փաշինյանը:
«[Հունվարի 13-ին] ինքը եկավ խմբագրություն, պատմեց, որ մեքենան կայանված է լինում, եւ երբ որ ինքը հետընթացով պիտի գնա, հետեւում մի մարդ է կանգնած լինում, տեսնում է, որ մեքենայի շարժիչը միացված է, բայց չի շարժվում, իր համար կանգնած է: Հայկը ասաց` տեսա, որ շատ երկար չի գնում, ապակին իջեցրի, ասացի` դուրս եմ գալիս, ճանապարհ տուր, ու այդ ընթացքում անընդհատ ազդանշան է տալիս մեքենան: Ազդանշանին ռեակցիա չկա, բայց երբ որ արդեն բանավոր հորդորում է, որ ճանապարհ տա, այդ մարդը մի փոքր այն կողմ է անցնում: Հայկը հետընթացով դուրս է գալիս եւ երբ որ մի փոքր հետ է գնում, մարդը, որը գտնվել է մեքենայի մերձակայքում, ոտքը բռնում է ասում է` «վախ, վախ, վախ»: Հայկը, հասկանալով, թե ինչ է կատարվում, ասում է, հիմա ոստիկանություն կկանչեմ, էս ի՞նչ ես անում: Հայկը հավաստիացնում է, եւ ես իր հավաստիացումներին հավատում եմ, որ որեւէ կոնտակտ չի եղել», - պատմեց Փաշինյանը:
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրն ասում է` իրենք Հայկ Գեւորգյանի անմեղությունը ապացուցող փաստեր ունեն, սակայն դրանք մարտավարական նպատակներով չեն հրապարակում: Բայց իրենց ունեցած փաստերից մեկի մասին Փաշինյանը, այնուամենայնիվ, խոսեց. - «Մեր տեղեկություններով տուժողը արել է հետեւյալ հայտարարությունը. Հայկ Գեւորգյանի մեքենան, այնպես ինչպես կարելի է մատով կպնել, այ այդպես կպել է իրեն, եւ քանի որ իր ոտքի վրա մի ջիլ կա, որը շատ թույլ է, եւ թեկուզ մատով այդ ջլին կպնեն, դրա արդյունքում ինքը գնացել, նստել է մոտակա բորդյուրին եւ գլուխը խփել է պատին: Սա շատ հավաստի տեղեկություն է: Վովա Գասպարյանը «Մասկի շոու»-ի տիպի ինչ-որ բան է սարքել»:
Your browser doesn’t support HTML5