Դոնալդ Թրամփը սատարում է Միթ Ռոմնիին

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սատարում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին` որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի հավակնորդ Հանրապետական կուսակցությունից:

Դոնալդ Թրամփը կոչ է արել հանրապետականներին շաբաթ օրը կայանալիք թեկնածուի նախնական ընտրություններում քվեարկել Ռոմնիի օգտին:

Վերլուծաբանների կանխատեսմամբ` հենց Միթ Ռոմնին կդառնա Բարաք Օբամայի մրցակիցը նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում: