Հինգ հայ եւ հինգ եվրոպացի մոդելավորողներ, ուսումնասիրելով միմյանց մշակույթը, պատմությունը ստեղծել էին 20 զգեստներից բաղկացած հավաքածու:
«Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի հիմնական թեման ազգային ինքնությունն էր, բայց յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի մեջ նկատվում էր սեփականի եւ հայկականի խառնուրդը:
Վիճակահանությամբ որոշվել էին հինգ զույգերը, որտեղ մի մոդելավորողը Հայաստանից էր, մյուսը Դանիայից, Միացյալ Թագավորությունից, Չեխիայից, Գերմանիայից կամ Ռումինիայից:
Անիի զույգը դանիացի Իդա Գրո Քրիստիանսենն էր, ում հետ էլ փորձել էր բացահայտել դանիական մշակույթն ու երկրի առանձնահատկությունները:
«Երկու ներշնչանքի աղբյուր եմ ունեցել. մեկը դանիական երկինքն էր, մյուսը` կահույքը: Իմ զգեստների մեջ էլ հենց օգտագործել եմ դրանց գույները՝ համադրելով թեթեւ կտորները կոշտ կտորների հետ», - նշեց Անին:
Հավաքածուի վրա աշխատանքները տեւել են մոտ երեք ամիս: Անիի զույգը՝ Իդան, խոստովանեց, որ Հայաստանի տեղն էլ չգիտեր մինչեւ ծրագրին մասնակցելը: Նշեց, որ տպավորված է հայկական մշակույթի բազմաթիվ շերտերով, որոնք էլ փորձել է արտահայտել հագուստի մեջ:
«Շատ բաներ եմ տեսել Հայաստանում, այդ պատճառով էլ իմ զգեստների մեջ տարբեր պատմություններ պատմող դետալներ կան: Օրինակ՝ մեջտեղի ասեղնագործած մասը հայկական կարպետից եմ վերցրել: Ուսերի վրայի դետալները ստեղծվել են «Մայր Հայաստան» հզոր հուշարձանի տպավորության ներքո, իսկ դեղին գոտին՝ հին հայկական զգեստների նմանությամբ է», - նշեց Իդան:
Չեխ մոդելավորող Պավելը առաջին անգամ Հայաստանում եղել է 8 տարի առաջ: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամ նրան ամենից ավելի զարմացրել է այն, որ այլեւս չի տեսել հին Երեւանը: Խոսելով իր կարած զգեստների մասին, ասաց, որ դրանք հայկական եւ չեխական մշակույթների խառնուրդն են, որ ցանկացել է հայկական մշակույթի բովանդակությունը չեխական ձեւերի միջոցով արտահայտել. - «Չեխականը զգեստների մեծ թեւքերը, լայն շրջազգեստներն են, իսկ հայկական մասը Սերգեյ Փարաջանովի ֆիլմերից պատկերներն են, որոնք մեծացրել եւ տպել ենք զգեստների վրա, քանի որ ես շատ տպավորված էի նրա ֆիլմերով: Օրինակ՝ այս տեսարանը Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից է»:

Your browser doesn’t support HTML5