Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Իգոր Լեւիտինը

Փետրվարի 6-7-ը Հայաստան է այցելելու Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լեւիտինը։ Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։


Հովհաննես Շողիկյան