ՀՀԿ-ի ընտրացուցակները կհրապարակվեն մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո

ՀՀԿ-ի համագումարը, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում որոշվել է ՀՀԿ-ի հերթական՝ 13-րդ համագումարն անցկացնել մարտի 10-ին։

Շարմազանովի փոխանցմամբ, համագումարում կընտրվի կուսակցության գործադիր մարմինը։

Նախատեսվում է, որ համագումարից հետո կհրապարակվեն նաեւ ՀՀԿ-ի համամասնական եւ մեծամասնական նախընտրական ցուցակները։


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան