Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ամփոփել է 2011 թվականի ժողովրդագրական արդյունքերը: Ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, 2011 թվականի սկզբին նկատվել է կենդանի ծնունդների թվի նվազում 3,1 տոկոսով, նախորդ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ծնելիության ցուցանիշը բարձր է եղել Երեւանում, Արագածոտնի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում, իսկ ամենաքիչ ծննունդները գրանցվել են Սյունիքի մարզում:
Կույումջյանն ուրախությամբ նշում է, որ 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6 տոկոսով եւ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով արձանագրվել է 6 ամուսնության գրանցում:
Սակայն Կույումջյանը ցավում է, որ զուգահեռ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը. 1000 գրանցված ամուսնությունից ամուսնալուծվում է մեկը. - «2010-ի համեմատ ամուսնալուծության դեպքերն աճել են 6,4 տոկոսով եւ կազմել են 3188 գրանցված ամուսնալուծության դեպք»:
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, մահացության դեպքերն աճել են 2010 թվականի համեմատությամբ, իսկ մահացության ցուցանիշները բարձր են Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում եւ ցածր` Գեղարքունիքի մարզում:
Կարինե Կույումջյանն ադրադառնալով մահվան ընդհանուր թվին` նշում է. - «Մահվան դեպքերը 2011 հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել են 28.030, 2010-ի համեմատ աճել է 0,4-ով»:
Մահացության առաջնային պատճառը` 47,9 տոկոսը, բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններին, նաեւ4 տոկոսով աճել են շնչառական հիվանդությունների պատճառով վրա հասած մահերի թիվը: Ըստ վիճակագրության 2011-ին աճել է նաեւ ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը` 592-ից հասնելով 647 ի:
2011 թվականին Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել 1 945 118, իսկ Հայաստանից դուրս է եկել 1 988 938 մարդ: Ամենաշատը Հայաստան են ժամանել Վրաստանից, Ռուսաստանից ու Իրանից:
«Ելքը սահմաններով 43 820-ով ավելի է եղել, քան մուտքը դեպի հանրապետություն: ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված սահմանահատումները 2011 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին կազմել են 1 038 404 եւ ելքը 1 087 530: Փաստորեն Հայաստանի քաղաքացիների ելքը գերազանցում է մուտքին»:

Your browser doesn’t support HTML5