Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում արտակարգ դրությունը վերացվեց

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով հայտարարված արտակարգ դրությունը այսօր վերացվել է։ Այդ մասին որոշում է ընդունել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ժանաոզենում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 16 մարդ, ավելի քան 100-ը` վիրավորվել:

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են 6 հոգու ձերբակալության մասին: