Բրիտանական խորհուրդն այս օրերին նշում է Հայաստանում իր գործունեության տասնամյակը:
Բրիտանական խորհրդի գործունեությունը Հայաստանում նշանավորվել է կրթության գիտության մշակույթի եւ սոցիալական տարբեր բնագավառներում իրականացված եւ առաջիկայում իրականացվելիք բազմաթիվ ծրագրերով, որոնց այսօր հրավիրած ասուլիսին հանգամանալիորեն անդրադարձան Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քեթրին Լիչը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Դեսպան Լիչի խոսքով` Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը առանձին հաստատություններ են, բայց սերտորեն փոխհամագործակցում են, եւ Բրիտանական խորհուրդն ամբողջ աշխարհում ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին:
«Նրանք շատ մեծ ազդեցություն ունեն խթանելու այն, ինչ քաղաքական գործիչները կոչում են «մեղմ, փափուկ իշխանություն»: Եթե մարդիկ խոսում են մեր լեզվով, կարդում են մեր գրքերը, մասնակցություն են ունենում մեր սոցիալական եւ գիտական ծրագրերին, շփվում են բրիտանացիների հետ, եթե նրանք հասկանում են մեր արժեքները, այդ դեպքում մենք ավելի հեշտությամբ ենք կարողանում ընդհանուր լեզու գտնել այն բարդ քաղաքական եւ այլ հարցերում, որոնք լուծման կարիք ունեն», - ասաց Լիչը:
Ինչպես հայտնի է Քեթրին Լիչը իր ամուսնու` Ջոնաթան Էյվսի հետ է կատարելու դիվանագիտական աշխատանքը, եւ նա այսօր ասաց, թե չորս ամիս հետո ամուսինը կփոխարինի իրեն: Ի պատասխան լրագրողների հարցերին, Քեթրին Լիչը կատակով ասաց, թե նախկին դեսպանը` Չարլզ Լոնդսդեյլը այնքան լավ էր աշխատում, որ նրան փոխարինելու համար Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը ստիպված մեկի փոխարեն երկու դեսպան նշանակեց:
Անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան անպայման պետք է անդամակցի Եվրամիությանը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք մինչ այդ Թուրքիան չպիտի ընդունի Հայոց ցեղասպանությունը` հաստատելով իր պատրաստակամությունը դավանելու եվրոպական արժեքներին, դեսպանը ասաց` գիտի, որ հարցը չափազանց կարեւոր է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի համար: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան երկար ժամանակ օժանդակել է Թուրքիային Եվրամիության անդամակցելու համար, բայց անդամակցության հիմնական նախապայմաններից մեկը հարեւան պետությունների հետ բարեկամական հարաբերություններ ունենալն է:
«Այնպես որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը մեզ համար առանցքային հարց է, եւ Մեծ Բրիտանիան պատրաստ է օժանդակել ցանկացած նախաձեռնություն, որն ավելի կմոտեցնի Հայաստանին եւ Թուրքիային միմյանց», -ասաց դեսպանը:
Իսկ Հայաստանում Քեթրին Լիչին հետաքրքրող ամենակարեւոր խնդիրը առաջիկա ընտրություններն են: Մեծ Բրիտանիայի դեսպանը շեշտեց, որ դրանց ազատ արդար, թափանցիկ անցկացման համար մեծ ջանքեր եւ օժանդակություն են ցուցաբերում Եվրամիության երկրները, այդ թվում` եւ Մեծ Բրիտանիան:

Your browser doesn’t support HTML5