Հայաստանի լավագույն շախմատիստ, վարկանիշով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Լեւոն Արոնյանը 9-ը միավոր է հավաքել եւ դարձել է Վեյք Ան Զեե հոլանդական ավանում անցկացվող հեղինակ մրցաշարի հաղթող։
Armenian Weekly հանդեսի փոխանցմամբ, այս տարվա մրցաշարում 29-ամյա Արոնյանը մեկ միավորով առաջ է անցել նորվեգացի Մագնուս Կարլսենից եւ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովից։
2007 թվականին Արոնյանը առաջին տեղը կիսել է բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ Ռաջաբովի հետ։
Վեյք Ան Զեեի մրցաշարն անցկացվում է 1938 թվականից։