Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի թոշակառու բնակիչները «Հայջրմուղկողուղի» ՓԲԸ-ի հետ ունեցած դատական վեճի արդյունքում ստիպված են իրենց համեստ կենսաթոշակի 1/3-ը ամեն ամիս փոխանցել այդ ընկերությանը` այսպես մարելով ջրի վարձավճարների կուտակած, գյուղացիների պնդմամբ, անհիմն պարտքերը:
«Ամիս ամիս տալիս ենք էդ փողը, բայց մենք շուրջօրյա ջուր չենք ունեցել, ունեցել ենք 15 րոպե ամենաշատը մինչեւ հիմա», - ասում էր գյուղացիներից մեկը` պնդելով, որ իրենց երբեւէ չեն զգուշացրել վճարումներ կատարելու մասին:
Գյուղացիների գույքը կալանքի տակ է դատարանի որոշմամբ: Քանի դեռ նրանք չեն մարել «Հայջրմուղկոյուղ»-ի ընկերության պարտքերը, չեն կարողանա գործարքներ կնքել: Գյուղացիները ասում են, որ դատարանի որոշումը վերաբերում է գյուղի 60-70 տոկոսին:
«Ես իմ տունը կամ հողը չեմ կարողանում վաճառել, կալանք կա վրաս, չեմ կարող վարկ էլ վերցնել: Որտեղի՞ց էդ փողը կուտակվեց, տաս տարի քնեցին, նոր արթնացել են, ասում են` էսքան պարտք ես», - բողոքում էր մեկ այլ տարեց գյուղացի:
«Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրամատակարարման գրաֆիկով Սարալանջն օրական 2 ժամ է ջուր ստանում, բայց գյուղացիները պնդում են, որ փաստացի ջուրը 15 րոպե է գալիս, իսկ պետությունը իրենցից գանձում է այնքան գումար, որքան կարելի է գանձել շուրջօրյա ջրամատակարարման դեպքում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հայջրմուղկոյուղի» ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը պարզաբանեց, թե ինչ հիմքով են իրենց հաշվարկն արել. - «Հիմնականում 60 խմ է հաշվվել ամեն ամիս, այսինքն 9500 դրամ, բայց վճարել են 1000 դրամ: Կառավարության որոշում կա, եթե մարդը ջրաչափ չունի, նրա հաշվարկը կատարվում է նորմայով, առավելագույնը 100 խմ է, բայց իրենց դեպքում առավելագույնի չի հասնում: Ես դեռ չեմ հավատում, որ 15 րոպե են ջուր ստանում», - ասաց Մանանդյանը:
«Հայջրմուղկոյուղու» կոմերցիոն տնօրենը նաեւ ասաց, թե ինչ պետք է անի Սարալանջում ապրող գյուղացին այս իրավիճակում. - «Գյուղացին պետք է ներկայանա ջրամատակարարում իրականացնող կազմակերպությանը, ասի, ես ջրաչափ չունեմ, հաշվարկը ինչպե՞ս եք կատարում: Պետք է ապացուցել, որ 2 ժամի փոխարեն 15 րոպե են ստանում, մոնիտորինգ կանենք, կհասկանային, թե ինչն է պատճառը», - ասաց Մանանդյանը:
Գյուղացիներին, բացի իրավական ու ֆինանսական խնդիրներից, հուզում է նաեւ այն, թե ի՞նչ որակի ջուր են ստանում իրենք: Նրանք պնդում են, որ ջրի մեջ որդեր են լինում, իսկ 50 տարվա հնության խողովակներն էլ չեն փոխվում: Սարալանջցիներն ամեն անգամ ջուր եռացնելուց հետո զարմանքով են նայում թեյնիկի տակ հավաքված նստվածքի հաստ շերտին: Գյուղացիները վկայակոչում են «Հայջրմուղկոյուղու ներկայացուցիչների` պարբերաբար ներկայացրած առաջարկը. - «Նրանք ասում են, եթե էսքան փող տաք, գոնե կզիջեք, փողը կպակասեցնենք կամ կալանքը վրայիցդ կհանենք», -ասում էր տարեց գյուղացին` ակնարկելով, որ իրենից կաշառք են պահանջում, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ով:
«Հայջրմուղկոյուղու» կոմերցիոն տնօրենը չբացառեց նման առաջարկների հնարավորությունը եւ բնակիչներին խորհուրդ տվեց վճարումներ կատարել միայն բանկերում` կտրոններով: