Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին։

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց կենսապայմաններին եւ առողջական վիճակին, չորս նամակ են փոխանցել ԿԽՄԿ-ից եւ նրանցից վերցրել հարազատներին ուղղված երեք նամակ։